«ՀՀ Պաշտպանության նախարարը հաստատեց: Ադրբեջանում գտնվող ամերիկյան ուղղաթիռները կրկնակի նշանակության են:Հետևողականորեն պնդում էի, որ Ադրբեջանի կողմից` երրորդ երկրի միջոցով ձեռք բերված ուղղաթիռները կրկնակի նշանակության են` քաղաքացիական չեն»:
«Ցավոք, առկա տեմպերով եւ աշխատանքի ցածր որակով պայմանավորված՝ Հայաստանը կարող է կորցնել այն առավելությունը, որ ուներ 2017 թվականի նոյեմբերին: Դրանից խուսափելու համար հարկավոր է անցնել իրական բարեփոխումների, ակտիվացնել դիվանագիտական, այդ թվում՝ խորհրդարանական, աշխատանքը»։
Boeing կորպորացիան խոստովանել է ծրագրային ապահովման (ԾԱ) եւս մեկ խափանման առկայությունը 737 MAX ինքնաթիռներում, բացի մանեւրայնության բնութագրի բարելավման համակարգում MCAS (Maneuvering Characteristics Augmentation System) եղած սխալից:
Նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ը, Չինաստանը եւ Ռուսաստանը կարող էին համաձայնության գալ պաշտպանության ծախսերի կրճատման շուրջը եւ այդ միջոցները ծախսել ինչ-որ այլ բանի վրա։
WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից կարտաքսվի «մի քանի ժամվա կամ օրվա» ընթացքում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնում Չինաստանի հետ առեւտրական տարաձայնությունների շուրջը բանակցություններում հաջողվել է առաջնթացի հասնել։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ապրիլի 5-ին ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով 23:00-ին) արտակարգ նիստ կանցկացնի Լիբիայի իրադրության շուրջ:
Ճապոնիայի բնակիչները խիստ անհանգստությամբ են սպասում գալիք արձակուրդին, որը կտեւի 2019 թվականի ապրիլի 27-ից մինչեւ մայիսի 6-ը:
Մարոկոյի Մուհամեդ 6-րդ թագավորն Աֆրիկայի ամենահարուստ միապետն է:
Ավստրալիայի խորհրդարանն ընդունել է օրենք, որը բանտարկություն է նախատեսում այն մեդիաընկերությունների ղեկավարների համար, որոնք իրենց պատկանող սոցիալական ցանցերից օպերատիվորեն չեն հեռացնի բռնության տեսարաններ բովանդակող նյութերը:
2016թ-ի ապրիլի 2-5-ը Ղարաբաղում մարտեր էին ընթանում։ Երկու կողմից ավելի քան 200 մարդ զոհվեց։ Ինչ տեղի ունեցավ՝ ռեպորտաժների և մեկնաբանությունների տեսքով:
«Ներկայումս, որպեսզի Ադրբեջանը ստիպված լինի նստել բանակցությունների Ստեփանակերտի հետ, ցավոք սրտի, նոր սրացում պետք է լինի։ Այսինքն՝ Բաքուն դրան ներկայումս չի գնա»։
Բրունեյում ուժի մեջ են մտել շարիաթի օրենքները, որոնք քարկոծմամբ մահապատիժ են ենթադրում ամուսնական դավաճանության եւ միասեռական կապերի համար:
Ադրբեջանի համար հրադադարն անհրաժեշտություն է, որպեսզի շինարարական աշխատանքներն առանց զոհերի կարողանա ավարտին հասցնել, որպեսզի ինժեներական, շինարարական գործընթացը չխաթարվի, և հանգիստ ավարտի իր նախաձեռնած աշխատանքները՝ ավելի քան 100 մետրանոց փոսային ճանապարհները, որի վտանգները հասկանալի են, եթե, Աստված մի արասցե՝ իրեն հարմար պահին պատերազմ վերսկսի։
ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը (ԴԱՎ) հայտարարել է, որ ստեղծվել է Boeing 737 MAX ինքնաթիռների համակարգերի արդիականացման նկատմամբ վերահսկողության համատեղ հանձնախումբ:
«Դժվար է այս պարագայում խոսել դրական հեռանկարների մասին, քանի որ նույնիսկ իմ նշած ընդհանուր օրակարգը՝ բարենպաստ մթնոլորտի տեսքով, այս զսպող հայտարարություններով խաթարվելու է կամ գուցե խաթարվի, և այդ պարագայում այս հանդիպումների հեռանկարը կհայտնվի վտանգի տակ»:
Վրաստանն առաջարկում է ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ավելի ակտիվորեն օգտագործել իր ռազմական ենթակառուցվածքը զորավարժություններ անցկացնելու համար:
ՆԱՏՕ-ն կշարունակի ուժի միջոցով խաղաղության հասնել Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի հետ մրցակցության ներկայիս դարաշրջանում:
Եվրախորհրդարանը (ԵԽ) հաստատել է ուղղումների նախագիծը Եվրամիության (ԵՄ) Գազի դիրեկտիվում, որը Բրյուսելին թույլ կտա ընդլայնել ծովային գազատարների, մասնավորապես, «Հյուսիսային հոսք -2»-ի վերահսկողության հնարավորությունները:
Վիեննայում բեռնատար ավտոմեքենան բախվել է գնացքին, նախնական տվյալներով՝ տուժել է 15 մարդ:
Ղարաբաղյան կարգավորման շուրջ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ Վիեննայի հանդիպման արդյունքներն առաջընթացի հասնելու հույս են տալիս:
Մոսկվան Բաքվին ու Երեւանին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ կայացած հանդիպման արդյունքների իրականացման գործում:
Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, անդրադառնալով 2016թ. ապրիլյան պատերազմին, հայտարարել է, որ ադրբեջանական բանակը ցանկացած պահի կարող է սկսել պատերազմը Ղարաբաղի դեմ:
Եվրամիության երկրների պաշտոնատար անձինք անհանգստացած են այն բանից, որ Ուկրաինայում նախագահական մրցավազքի առաջատար Վլադիմիր Զելենսկին առայժ բավականաչափ պարզորոշ չի դրսեւորել եվրաինտեգրացման իր ձգտումը:
Ուկրաինայում նախագահական մրցավազքի առաջատար Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր համար ընդօրինակման են արժանի Լի Կուան Յուն եւ Ուինսթոն Չերչիլը։
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենն այն պնդումներից հետո, թե իրեն անվայել է պահել կանանց նկատմամբ, խոստացել է ավելի հարգալից վերաբերվել մյուս մարդկանց անձնական տարածությանը:
Բրիտանական ոստիկանությունը պլան է պատրաստել, որը 10 հազար ախատակիցների արագ ծավալում է նախատեսում այն դեպքում, եթե անկարգություններ սկսվեն Brexit-ի շուրջ վեճերի պատճառով
Երկու կուսակցություններից սենատորներներն ապրիլի 3-ին ԱՄՆ-ի Կոնգրեսին առաջարկել են ընդունել օրինագիծ, որը միտված է Վենեսուելայի դեմ պատժամիջոցների խստացմանը, ինչպես նաեւ Բոլիվարյան Հանրապետության բնակիչներին 400 միլիոն դոլարի չափով մարդասիրական օգնության տրամադրելուն:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն ապրիլի 3-ին պաշտոնական այցով Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուին հայտարարել է, որ Սիրիայում Անկարայի միակողմանի գործողությունները կարող են ավերիչ հետեւանքներ ունենալ:
Թեհրանը երբեք էլ մեծ հույսեր չի կապել Եվրոպայի պետությունների հետ նրանց կողմից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կատարման հարցում եւ ավելի մեծ կարեւորություն է տվել իր ավանդական գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացմանը: