Բաժիններ՝

Մոսկվայի օդանավակայաններում շուրջ 200 չվերթ հետաձգվել և չեղարկվել է

Հետաձգված եւ չեղարկված չվերթների թիվը Մոսկվայի օդանավակայաններում մոտեցել է 200-ին: Ամենաշատ չվերթները (84) չեղարկվել են «Դոմադեդովո»-ում, եւս 8-ը՝ հետաձգվել են, հետեւում է օդանավակայանի տաբլոյից: Եվս 51 չվերթ չեղարկվել եւ 18-ը՝ հետաձգվել է «Շերեմետեւո»-ում, 17-ը՝ չեղարկվել եւ 16-ը՝ հետաձգվել են «Վնուկովո»-ում:

Հիմնականում չվերթները հետաձգվում եւ չեղարկվում են հարավային տարածաշրջանների, ինչպես նաեւ Մերձսեւծովյան ռուսական ու արտասահանյան ուղղությամբ: Դրանց թվում են՝ Վոլգոգրադի, Դոնի Ռոստովի, Մինվոդի, Անապայի, Նախիջեւանի, Ստամբուլի եւ Խուրգադայի օդանավակայանները: Ավելի վաղ «Ռոսավիացիան» հաղորդել է մինչեւ մարտի 2-ը Ռուսաստանի հարավում 12 օդանավակայանների աշխատանքի դադարեցման մասին: Աշխատանքը դադարեցվել է Դոնի Ռոստովի («Պլատով»), Կրասնոդարի («Պաշկովսկի»), Անապայի («Վիտյազեւո»), Գելենջիկի, էլիստայի, Ստավրոպոլի, Բելգորովի, Բրյանսկի, Օրյոլի, Կուրսկի, Վորոնեժիտ, Սիմֆերոպոլի օդանավակայաններում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս