Բաժիններ՝

Ղրիմի իշխանությունները հաղորդել են Ուկրաինայի սահմանին պայթյունների ու կրակոցների մասին

Ղրիմում Ուկրաինայի հետ սահմանին ռմբակոծություններ են լսվում: «Բոլոր գործողությունները, ողջ օպերացիան տեղի է ունենում սահմանակից պետության տարածքում: Պայթյունների եւ կրակոցների ձայները լսվում են մերձսահմանային տարածքում»,-ասել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը՝ հանդես գալով «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

Նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ի վաղ առավոտյան հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություն սկսելու մասին: Ակսյոնովը ժամանել է թերակղզու հյուսիսի ռուս-ուկրաինական սահման եւ արձանագրում է մեքենաների մեծ հոսք, որոնք շարժվում են տարածաշրջանի կենտրոնական մասի կողմը: «Այսօր ես մեքենայով շրջում էի եւ տեսա, որ Արմյանսկից ու Կրասնոպերեկովսկից ընդառաջ է գալիս մեքենաների մեծ հոսք: Ղրիմցիների ցանկությամբ՝ ով իրեն ավելի հանգիստ կզգա, կարող է մեկնել դեպի տարածքի խորքը:

Բայց կրկնում եմ՝ քաղաքացիների կյանքին ու առողջությանը ոչինչ չի սպառնում»,-Ակսյոնովը լրագրողներին ասել է հինգշաբթի օրը: Նրա խոսքով՝ «ոչ մի արկ, ոչ մի ական, ոչ մի գնդակ Ղրիմի տարածք չի ընկել եւ չի ընկնի»: Ակսյոնովը նաեւ հերքել է շարժական կապի անջատումը, որի մասին գրում են սոցցանցերում: Խոսելով փախստականներին ընդունելու պատրաստակամության մասին՝ նա ճշտել է, որ խոսքը «սահմանակից պետության տարածքից» բոլոր անձանց մասին է: Ղրիմի մերձսահմանային շրջաններում փակվել են դպրոցներն ու մանկապարտեզները:

Պատրաստվում են Ուկրաինայից փախստականների ընդունման կետեր, առաջին երկուսը կհայտնվեն Արմյանսկում: Ակսյոնովի խոսքով՝ սահմանի մոտ լսվում են կրակոցներ, բայց տեղի բնակիչներին ոչինչ չի սպառնում: Այս տարածքից հեռանալ ցանկացողների համար կկազմակերպվեն ավտոբուսային լրացուցիչ երթեր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս