Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է անցկացրել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կարծիքով՝ երկրում իշխող «Վրացական երազանք» կուսակցության կառավարությանը ղեկավարելու երկար ժամանակ չի մնացել։ Այս մասին նա հայտարարել է դատարանի դահլիճում, որտեղ ընթանում է նրա գործով նիստը, գրում է apsny.ge կայքը։
Չավուշօղլուի հետ հանդիպմանը վերահաստատել ենք հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը. Արարատ Միրզոյան:
Ի վերջո որոշում կայացրեցինք մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որտեղ հանդիպել եմ Ջոզեֆ Բորելի հետ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ, ինչպես նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ, անդրադառնալով Անթալիայի դիվանագիտական ֆորումին, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Սլովենիայի ԱԳ նախարար Անժե Լոգարը հայտարարել է, որ ԵՄ ԱԳ նախարարները որոշում կընդունեն ռուսաստանյան նավերի համար նավահանգիստները փակելու եւ Ռուսաստանից էներգակիրների ներմուծման արգելքի մասին։
Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ–ից։
Պաշտոնական Կիևի ներկայացուցիչների հետ բանակցությունների ընթացքում կրակի դադարեցման վերսկսումը չի քննարկվում։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ Մոսկվայի մերժումը բացատրելով ուկրաինական զորքի գործողություններով, որոնք օգտագործում են այդ դադարները՝ վերախմբավորվելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Միացյալ Նահանգները կարող է էլ ավելի ընդլայնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները: Այդ մասին Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի փոխտնօրեն Դալիփ Սինգհը հայտարարել է CBS News-ին տված հարցազրույցում:
Ադրբեջանը Հայաստանում 3000 մետր բարձրության դիրքեր է օկուպացրել. դա հարձակողական նպատակով է արված, պլացդարմ է պատրաստել. Հրանտ Միքայելյան:
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտնել է, որ երկուշաբթի օրը՝ մարտի 21-ին, ութ հումանիտար միջանցքներ են համաձայնեցվել Դոնեցկի, Լուգանսկի եւ Կիեւի մարզից մարդկանց տարհանման համար։
Պայթյուն է որոտացել պայթանյութերի արտադրության գործարանում, որը գտնվում է Արեւմտյան Մակեդոնիայի Գրեւենա քաղաքի մերձակայքում: Այդ մասին երկուշաբթի օրը հաղորդել է Հունաստանի հրշեջ ծառայությունը:
Միացյալ Նահանգները ոչ պաշտոնապես Թուրքիային առաջարկել է Ուկրաինային փոխանցել ռուսական արտադրության S-400 ՀՕՊ համակարգերը, որոնք Անկարան գնել էր Մոսկվայից, ինչի հետևանքով թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամ էր առաջացել: Այս մասին Reuters-ի հետ զրույցում ասել են 3 բարձրաստիճան պաշտոնյաներ:
Թուրքիայի կառավարությունը չի ընդունի ԱՄՆ-ի՝ С-400 զենիթահրթիռային համակարգերն Ուկրաինային փոխանցելու առաջարկը՝ Անկարայի դեմ պատժամիջոցները չեղարկելու դիմաց։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Դողու Փերինչեքը, փոխանցում է gazeta.ru-ն։
Ուկրաինայից եւ Դոնբասից Ռուսաստանի տարածք ժամանած քաղաքացիների քանակը մեկ օրում ավելացել է 12,7 հազարով եւ մարտի 21-ի առավոտվա դրությամբ կազմել գրեթե 348 հազար:
Թունիսի ափերի մոտ անօրինական միգրանտներով նավի խորտակման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 25-ի: Մարտի 20-ին այդ մասին հայտնել է Թունիսում Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցչությունը։
Եվրամիությունն աշխատում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի վրա՝ Ուկրաինայի իրադարձությունների պատճառով: Մարտի 21-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Եվրամիության դիվանագիտական աղբյուրներ։
Շվեյցարիան Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով կարող է բախվել ինֆլյացիայի և էներգակիրների գնի աճի:
Թուրքական «MAK» հետազոտական կենտրոնի ղեկավար Մեհմեթ Ալի Քուլաթը ներկայացրել է կուսակցությունների վարկանիշը բացահայտող նոր սոցհարցման արդյունքները:
ՆԱՏՕ-ն շահագրգռված է, որպեսզի Ուկրաինայի հակամարտությունը պատերազմ չվերածվի Ռուսաստանի և դաշինքի միջև: Այս մասին NBC-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը։
Ադրբեջանը պատասխանել է Հայաստանի կողմից հնչեցված բողոքի նոտային, որը պայմանավորված է Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներգրավմանը` մարտի 18-ին Շուշի քաղաքում կազմակերպված միջոցառմանը, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը։
Ուկրաինան չի կարող ընդունել ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կորուստը։ Այս մասին այսօր CNN-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ պատասխանելով Ռուսաստանի հետ բանակցություններում հնարավոր զիջումների մասին հարցին։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նա, խոսելով խաղաղապահ առաքելության գաղափարի մասին, հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում էսկալացիա եւ զինվորականներ չի ուղարկի Ուկրաինա:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների որոշ առանցքային հարցեր պետք է որոշվեն նախագահների մակարդակով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Hurriyet-ին տված հարցազրույցում, գրում է rbc.ru-ն:
Հրատարակությունը մեջբերում է նաև Ուկրաինայում իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիայի խոսքերը, ով ասել է, որ բանակցությունները շարունակվում են ամեն օր։
Վահագն Խաչատուրյանը Նովրուզի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է ռուսական ռազմական գործողության պատճառով իր տարհանման հնարավորությունը։
Չինաստանում կորոնավիրուսի դեպքերի աճի ֆոնին գրանցվել է մահվան երկու դեպք:
Զելենսկին հավելել է՝ քանի դեռ պատերազմը շարունակվում է, զոհերը կավելանան:
«Հայաստանի շարունակական տարածքային պահանջներն Ադրբեջանի դեմ ցույց են տալիս, որ այս երկիրը ճիշտ հետևություններ չի արել 44-օրյա պատերազմից։ Հայաստանի արտգործնախարարության այս դիրքորոշումը ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանում Ադրբեջանի կողմից միջազգային հանրության առաջատար անդամների հետ համատեղ ձեռնարկած խաղաղապահ ջանքերին խոչընդոտելու փորձ»,- ասել է նա և հավելել, որ Շուշին «Ադրբեջանի բուն տարածքն է»։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Անտոնիու Գուտերեշը Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով գլոբալ պարենային համակարգի փլուզման և սովի «փոթորիկի» վտանգ է տեսնում: