
ԵՄ ԱԳ նախարարները որոշում կընդունեն ռուսաստանյան նավերի համար նավահանգիստները փակելու մասին

Սլովենիայի ԱԳ նախարար Անժե Լոգարը հայտարարել է, որ ԵՄ ԱԳ նախարարները որոշում կընդունեն ռուսաստանյան նավերի համար նավահանգիստները փակելու եւ Ռուսաստանից էներգակիրների ներմուծման արգելքի մասին։
Մարտի 21-ին Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարությունների ղեկավարների խորհրդի սկսվելուց առաջ նա հայտարարել է, որ ԵՄ ԱԳՆ-ի այսօրվա խորհրդի գլխավոր թեման լինելու է Ուկրաինայի իրադրությունը եւ Ռուսաստանի հատուկ գործողությունը: «Պատասխանը պետք է ընդհանուր լինի տնտեսական ոլորտում: Ուստի մենք կխստացնենք պատժամիջոցները եւ կփակենք նավահանգիստները: Մենք նաեւ կդիմենք էներգակիրների ներմուծման արգելքի: Մենք նաեւ Ուկրաինային ցույց կտանք պարզորոշ եվրոպական հեռանկարը»,-հայտարարել է Լոգարը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն նաեւ հատուկ ներկայացուցիչ կուղարկի, Սլովենիան իր ներկայացուցչին կուղարկի Կիեւ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին զսպելու եւ թուլացնելու քաղաքականությունը Արեւմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով՝ Արեւմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է:
Պուտինը հայտարարել է նաեւ, որ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը Ռուսաստանի հանդեպ պարտավորությունների դեֆոլտ են հայտարարել՝ սառեցնելով նրա արժութային պաշարները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: