Անթալիայում Չավուշօղլուի հետ պատրաստակամություն ենք հայտնել գործընթացը պսակել սահմանների բացմամբ և հարաբերությունների հաստատմամբ․ Արարատ Միրզոյան

Ի վերջո որոշում կայացրեցինք մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որտեղ հանդիպել եմ Ջոզեֆ Բորելի հետ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ, ինչպես նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ, անդրադառնալով Անթալիայի դիվանագիտական ֆորումին, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մևլութ Չավուշօղլուի հետ մեր հանդիպմանը երկուստեք կարևորվել է հարաբերությունների նորմալացման, կարգավորման գործընթացի հետագա ընթացքը, երկու կողմերն էլ հանդիպման ընթացքում վերահաստատել են, որ պատրաստակամություն ունեն այս գործընթացն առանց նախապայմանների տանել առաջ և ի վերջո պսակել այն հարաբերությունների հաստատմամբ և երկրների միջև սահմանների բացմամբ», ասաց Միրզոյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031