Ուկրաինան չի ընդունի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կորուստը․ Զելենսկի

Ուկրաինան չի կարող ընդունել ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կորուստը։ Այս մասին այսօր CNN-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ պատասխանելով Ռուսաստանի հետ բանակցություններում հնարավոր զիջումների մասին հարցին։

«Մենք պետք է այնպիսի մոդել գտնենք, որում Ուկրաինան չի կորցնի իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Մենք չենք կարող համաձայնվել սրա հետ։ Բայց մենք պետք է գտնենք փոխըմբռնման նման մոդել, որպեսզի կանխենք նոր պատերազմներ մեր վերահսկողության տակ գտնվող տարածքների և ժամանակավոր օկուպացված տարածքների միջև»,- ասաց նա։

Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինան չի ընդունի որևէ վերջնագիր։ «Սրանից միակ ելքը երկխոսությունն է»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031