Բորիս Ջոնսոնը Վլադիմիր Զելենսկիին ապաստան է առաջարկել Մեծ Բրիտանիայում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է ռուսական ռազմական գործողության պատճառով իր տարհանման հնարավորությունը։

«Մենք վաղուց քննարկել ենք այս ամենը: Առաջին թեմաներից մեկը այն հարցն էր, թե ինչ կլինի, եթե ամեն ինչ սխալ ընթանա: Պետք է ասեմ, որ Վլադիմիր Զելենսկին միշտ շատ պարզ է եղել. նա ասել է, որ պարտք է ուկրաինացիներին, նա պատրաստվում է մնալ այնտեղ՝ նրանց մասին հոգ տանելու»,- ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասել է բրիտանական կառավարության ղեկավարը The Sunday Times-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի օրը։

Ջոնսոնը չի բացառել իր այցը Կիև՝ չնայած Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների։ «Ես շատ ցանկանում եմ որևէ կերպ աջակցել Զելենսկիին: Չգիտեմ, արդյոք այս այցը արդյունավետ միջոց կլինի իմ աջակցությունը ցույց տալու համար, բայց ռազմավարական, քաղաքական, տնտեսական և բարոյական տեսանկյունից դա չափազանց կարևոր է, որպեսզի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձախողի, իսկ Զելենսկին՝ հաջողի»,- հավելել է նա։

Տեսանյութեր

Լրահոս