Մենք շահագրգռված ենք, որ ռուս–ուկրաինական պատերազմը դուրս չգա Ուկրաինայի սահմաններից ու չվերածվի պատերազմի ՆԱՏՕ–ի ու ՌԴ–ի միջև․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն շահագրգռված է, որպեսզի Ուկրաինայի հակամարտությունը պատերազմ չվերածվի Ռուսաստանի և դաշինքի միջև: Այս մասին NBC-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը։

«Մեր պարտականությունն է աջակցել Ուկրաինային, ինչը մենք անում ենք տարբեր ձևերով, ինչպես նաև ապահովել, որ այս հակամարտությունը դուրս չգա վերահսկողությունից կամ դուրս չգա Ուկրաինայի սահմաններից», – ասել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը:

Այդ նպատակով, ինչպես նշել է Ստոլտենբերգը, ՆԱՏՕ-ն զգալիորեն մեծացրել է իր ռազմական ներկայությունը դաշինքի արևելյան թևում՝ «ծովում և օդում», և կրկնապատկել է իր մարտական խմբերի ներկայությունը Բալթյան երկրներում։

Ստոլտենբերգն ընդգծել է, որ աջակցում է Ուկրաինային, սակայն այս պահին կարևոր է, որ այս հակամարտությունը չվերածվի լայնամասշտաբ պատերազմի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև, քանի որ, ըստ նրա, դա կհանգեցնի շատ ավելի մեծ վնասների, ավերածությունների և մարդկային կորուստների, քան հիմա Ուկրաինայում»։

«Ուկրաինայի սահմաններից դուրս էսկալացիան շատ կոշտ պատասխան կստանա ամբողջ դաշինքի կողմից»,- ասել է գլխավոր քարտուղարը։

Տեսանյութեր

Լրահոս