Բաժիններ՝

Հունաստանում պայթյուն է որոտացել պայթանյութեր արտադրող գործարանում

Պայթյուն է որոտացել պայթանյութերի արտադրության գործարանում, որը գտնվում է Արեւմտյան Մակեդոնիայի Գրեւենա քաղաքի մերձակայքում: Այդ մասին երկուշաբթի օրը հաղորդել է Հունաստանի հրշեջ ծառայությունը:

ERT հեռուստաընկերության նախնական տվյալներով՝ երեք մարդ անհետ կորել է, նրանք, հավանաբար, պահակներն են:

«Պայթունը եղել է շատ ուժգին: Այն զգացվել է նույնիսկ Գրեվենա քաղաքում, որը գտնվում է գործարանից 30 կիլոմետր հեռավորության վրա: Գործարանն ավերվել է»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Դեպքի վայր են ուղարկվել հրշեջներ եւ բնական աղետների դեմ պայքարի հատուկ ստորաբաժանումներ (ԵՄԱԿ), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031