Թուրքիան մերժել է ԱՄՆ-ի՝ ռուսական С-400 համակարգերն Ուկրաինային փոխանցելու առաջարկը
Թուրքիայի կառավարությունը չի ընդունի ԱՄՆ-ի՝ С-400 զենիթահրթիռային համակարգերն Ուկրաինային փոխանցելու առաջարկը՝ Անկարայի դեմ պատժամիջոցները չեղարկելու դիմաց։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Դողու Փերինչեքը, փոխանցում է gazeta.ru-ն։
«ԱՄՆ-ն իրավասու չէ Թուրքիային ինչ-որ բան մատնանշելու։ Թուրքիայի կառավարությունը ոչ մի կերպ չի ընդունի այնպիսի հրաման, ինչպիսին է ռուսական С-400-ները Ուկրաինային հանձնելը… Անհնար է, որ թուրքական կառավարությունը նույնիսկ պատրաստ լինի լսել նման հրահանգներ»,- ասել է Փերինչեքը:
Նրա խոսքով՝ այս հարցի շուրջ բանակցությունների մասին հաղորդումները Միացյալ Նահանգների «տիպիկ հետախուզական քարոզչությունն են»։
Ավելի վաղ Sky News Arabia-ն, ինչպես նաև Reuters-ը գրել էին, որ ԱՄՆ-ն Թուրքիայի հետ քննարկում է С-400 համակարգերից հրաժարվելու և այն Կիև ուղարկելու հարցը՝ Անկարայի՝ հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ծրագրին վերադառնալու և 2018թ. պատժամիջոցների վերացման դիմաց։