Բաժիններ՝

Թունիսի ափերի մոտ նավաբեկության հետևանքով զոհված միգրանտների թիվը հասել է 25-ի

Թունիսի ափերի մոտ անօրինական միգրանտներով նավի խորտակման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 25-ի: Մարտի 20-ին այդ մասին հայտնել է Թունիսում Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցչությունը։

«Վերջին երկու օրը ծովը Նաբյոլի ափ է դուրս հանել 25 մարդու մարմին»,- ասված է ներկայացուցչության Twitter-ի էջում զեղեղված հաղորդագրության մեջ: Կազմակերպության տվյալներով՝ նավում կարող էր լինել 60 մարդ:

Ավելի վաղ «Սինհուա» գործակալությունը հայտնել է 20 զոհվածների մասին: Ռոյթեր գործակալությունը, վկայակոչելով Թունիսի Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության ներկայացուցչին, տեղեկացրել է, որ միգրանտերի մեծ մասը եղել են սիրիացիներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031