Բաժիններ՝

Թուրքիայի իշխող կուսակցության վարկանիշը նվազում է

Թուրքական «MAK» հետազոտական կենտրոնի ղեկավար Մեհմեթ Ալի Քուլաթը ներկայացրել է կուսակցությունների վարկանիշը բացահայտող նոր սոցհարցման արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվելով, որ վերջին շրջանում ամեն ամիս սոցհարցում են անցկացնում՝ Քուլաթը հայտնել է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP) դեռ պահպանում է առաջատարի դիրքերը: Սակայն, ըստ Քուլաթի, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի և Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) միջև տարբերությունը վերանում է:

Ինչպես նշել է հետազոտողը, այս կուսակցությունների վարկանիշների միջև տարբերության նվազումը հետևանք է ոչ այնքան ԺՀԿ-ի դիրքերի ամրապնդման, որքան ԱԶԿ-ի ընտրազանգվածի կորստի:

Ըստ Քուլաթի ներկայացրած տվյալների՝ այս պահին ԱԶԿ-ի վարկանիշը 28-29 տոկոսի սահմաններում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031