Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ կորցնում է համբերությունը Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետի մշտական հետաձգումների պատճառով:
Իրանի ռազմածովային ուժերն ուշադիր հետեւում են Պարսից ծոց մտած թշնամական, ամենից առաջ, ԱՄՆ-ի նավերի տեղաշարժերին, եւ պատրաստ են դիմագրավելու ցանկացած զինված սադրանք:
Պակիստանը մայիսի 23-ին «Շահին-2» դասի «երկիր-երկիր» բալիստիկ հրթիռի հաջող փորձարկում է իրականացրել, որը կարող է միջուկային մարտալիցք կրել:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից մայիսի 22-ին ՀՀ Տավուշի մարզում Բաղանիս գյուղի ուղղությամբ անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ակներեւաբար, շատ դժգոհ է մնացել Գերագույն ռադայից, որը որոշեց չքննարկել ընտրությունների մասին իր առաջարկած օրինագծերը, եւ ուկրաինացիներին կոչ է արել վրեժխնդիր լինել խորհրդարանականներից արդեն հաջորդ քվեարկության ժամանակ։
Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնումը «խիստ բացասական հետեւանքներով» է սպառնում անկարայինպ։
Շրի Լանկայի ոստիկանությունը պարզել է ապրիլի 21-ին կղզում մի շարք ահաբեկչական գործողություններ կատարած բոլոր ինը մահապարտների ինքնությունը:
Իրանի հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար Ալի Խամենեին դժգոհություն է հայտնել հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի եւ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մոհամադ Զարիֆի դիվանագիտական ջանքերից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) իրագործման համար:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մայիսի 24-ին կհայտարարի իր պաշտոնաթողության մասին այն բանի կապակցությամբ, որ կառավարությունը չի ընդունում Եվրամիությունից երկրի դուրս գալու հարցի շուրջ նրա դիրքորոշումը:
Եվրոպայի մի շարք երկրներում մայիսի 23-ին սկսվում են Եվրախորհրդարանի ընտրությունները:
Մեծ Բրիտանիայի «Տրանսպորտային ոլորտի աշխատակիցների արհմիությունը» (TSSA) ահազանգում է Թուրքիայում կատարվող բռնարարքների ու խոշտանգումների մասին:
«ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունն օբյեկտիվ է և անկողմնակալ։ Իսկ մտահոգիչ է, թե ոչ, պետք է որոշեն Հայաստանում, քանի որ համազեկուցողներն իրենց դիտարկումները, դիտողություններն են ներկայացնում, հետևություններ կարող է անել կամ չանել հայկական կողմը, դա հայկական կողմի որոշման տիրույթում է»։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Փենսիլվանիայում կայացած հանրահավաքում հիացմունք է հայտնել իր կողմնակիցներից մեկի նկատմամբ, որը եկել էր աղյուսե պատ պատկերող կոստյումով, եւ նրան հրավիրել է բեմ բարձրանալ:
Եգիպտոսում մայիսի 22-ին գրանցվել է այդ ամսվա համար ռեկորդային բարձր ջերմաստիճան:
ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 3-4-ը Լոնդոնում:
Նախօրեին Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել էր ստամբուլահայ 13-ամյա հայ պատանի Արթուրի հետ, որը դարձել էր թուրք իսլամական քարոզիչ Նիհաթ Հաթիփօղլուի հաղորդման «զոհը»։
Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանը երկրի նախագահի պաշտոնում է ընտրել Սիրիլ Ռամաֆոսային՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տոնած «Աֆրիկյան ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդին:
Թուրքիան 22 անուն ամերիկյան ապրանքների ներմուծման համար 50%-ով նվազեցրել է լրացուցիչ մաքսատուրքը: Անկարան այս քայլը կատարել է ի պատասխան նախորդ շաբաթ Վաշինգտոնի կողմից ընդունած որոշմանը, ըստ որի՝ թուրքական պողպատի ներկրման 50%-անոց մաքսատուրքը նվազեցվել էր 25%-ի:
«Ադրբեջանում բոլորի ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի և Արցախ-Հայաստան ներքին տարաձայնությունների քննարկման շուրջ։ Հայկական կողմից նրանք ինչ-որ ազդակներ են բռնում և ուռճացնում՝ բնականաբար, փորձելով այդ ամենն օգտագործել քարոզչական նպատակով՝ ծառայեցնելով իրենց շահերին»:
Վերջին տարիներին և ամիսներին արաբական երկրներն ազատագրվում են թուրքական կառավարության լկտի քաղաքական ազդեցությունից և սկսում են ազնիվ դիրքորոշում ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը համաձայնության են եկել, որ բարեփոխումների գործընթացը, այդ թվում և պայքարը կոռուպցիայի դեմ ու դատական համակարգի բարեփոխումները, պետք է իրականացվեն համաձայն երկրի Սահմանադրության, համապատասխան միջազգային չափորոշիչների և Հայաստանի պարտականությունների՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկիր:
Շրի Լանկայի իշխանությունները մեկ ամսով երկարացրել են արտակարգ դրության ռեժիմի գործողությունը, որը սահմանվել էր երկրում իրականացված մի շարք ահաբեկչական գործողություններից հետո, որոնց հետեւանքով զոհվել է շուրջ 250 մարդ:
Ուկրաինայի բնակիչների շուրջ 87 տոկոսն սպասում է, որ երկրում տեղի կունենան արմատական փոփոխություններ:
Մայիսի 22-ին Գերագույն ռադան արտահերթ նիստում, որը գումարվել է նոր նախագահ Վլադիմիր Զելենսկու նախաձեռնությամբ, հրաժարվել է քննարկել ընտրական համակարգում փոփոխությունների մասին նրա կողմից ներկայացված երկու օրինագծերը:
Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր վան դեր Բելենի ներկայությամբ մայիսի 22-ին կայացել Է երկրի անցումային կառավարության երդմնատվությունը՝ կանցլեր Սեբաստիան Կուրցի գլխավորությամբ, որը երկիրը ղեկավարելու է մինչեւ վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները:
Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում (ԿԱՀ) սպանել են միսիոներուհի Ինես Նիեւես Սանչոյին:
Վրացական պետության նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին պաշտպանել է Ուկրաինայի նախագահի պաշտոնում Վլադիմիր Զելենսկու առաջին նշանակումները։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան զորակազմ է ուղարկել Ռուսաստան Ս-400 զենթահրթիռային համակարգերի շահագործման ուսուցում անցնելու համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Կոռուպցիայի գործով առաջին դատավարությունն է կայացել Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Կիրշների եւ եւս 12 հոգու նկատմամբ, որի ընթացքում ընթերցվել են ամբաստանյալներին ներկայացվող մեղադրանքներ:
Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը կոչ է արել վարչապետ Թերեզա Մեյին՝ Brexit-ի մասին օրինագիծը քվեարկության չդնել խորհրդարանում: