Google-ի ղեկավարությունն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին նախազգուշացրել է այն ռիսկերի մասին, որոնք կարող են երկրի ազգային անվտանգության համար ծագել, եթե Չինաստանի Huawei ընկերության նկատմամբ սահմանափակիչ միջոցները չվերացվեն:
Բրիտանացի քաղաքական գործիչ Մայք Գրինը, որը ներկայացնում է Brexit կուսակցությունը, չի կարողացել հաղթանակ տանել Փիթերբորոյի ընտրատարածքից բրիտանական խորհրդարանի լրացուցիչ ընտրություններում:
ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը Վրաստանի անդամակցությունը վրաց ժողովրդի քաղաքակիրթ ընտրությունն է, որն արժանի է դրան:
Ավստրալիայի դաշնային ոստիկանությունը թմրանյութերի՝ երկրի պատմության մեջ խոշորագույն խմբաքանակն է առգրավել Մելբուռնի նավահանգստում:
Հնդկաստանում առնվազն 18 մարդ է զոհվել, եւս առնվազն 20-ը՝ վերքեր ստացել հունիսի 6-ի երեկոյան Ութար Փրադեշի նահանգի արեւմտյան մասում մոլեգնած ավազամրրիկից:
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի մազի նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին հրաժարվել է Կիեւի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոյի՝ խորհրդարանական ընտրություններում իր «Ուդառ» կուսակցության հետ միասին հանդես գալու առաջարկից:
Նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին իր երկրպագուն է համարել:
ԱՄՆ-ը որոշում է ընդունել դադարեցնել Թուրքիայից ռազմական օդաչուների ընդունումը F-35 կործանիչ-ռմբակոծիչներով թռիչքների ուսուցման ծրագրի համար՝ կապված այն բանի հետ, որ Անկարան որոշել է Ռուսաստանից ձեռք բերել Ս-400 զենիթահրթիռային համալիրներ:
Պերուի իշխանությունները որոշել են այցագրային ռեժիմ սահմանել Վենեսուելայի հետ՝ այդ երկրից միգրանտների մեծ հոսքի պատճառով:
Լույս հունիսի 7-ի գիշերը Լիլոյի շրջանում Թբիլիսիի խոշորագույն շուկայում տեղի ունեցած սաստիկ հրեդեհի հետեւանքով խանութներ են այրվել 8-10 հազար քառակուսի մետր տարածքում:
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը նոր մեղադրանքներ է պատրաստել WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի նկատմամբ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու նրա ընտանիքին դուր չի եկել նորակառույց թանկարժեք ամառանոցը։ Նախագահական ընտանիքի պատվերով կառուցվող ամառային պալատի մի մասը կքանդվի և կվերակառուցվի։
Ըստ քրդական լրատվամիջոցի՝ Թուրքիան կեղծ տեսանյութեր է տարածում՝ դրանք ներկայացնելով որպես կադրեր Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դեմ իրականացվող «Մագիլ» ռազմական օպերացիայից:
«Ուկրաինայում դեռ մեծ դատական բարեփոխում պետք է տեղի ունենա, հուսանք, որ Զելենսկին կանի դատական բարեփոխում։ Թող Փաշինյանն ու Զելենսկին մրցակցեն դատական բարեփոխման հարցում, խորհուրդ եմ տալիս»:
«Հայ-իրանական հարաբերությունների բարեկամական բնույթը չի փոխվել, այլ խնդիր է, որ Հայաստանը չունի որևէ ծրագիր Իրանի հետ աշխատելու ուղղությամբ։ Լինում են բազմաթիվ հայտարարություններ, տարբեր մակարդակներով փոխայցեր, բազմաթիվ ծրագրերի մասին խոսակցություններ, որոնք խոսակցությունների մակարդակից այն կողմ չեն գնում»,- նշեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Մյուս բոլոր ուղղություններով համագործակցությունը պետք է ի հայտ գա ժամանակի ընթացքում, քանի որ դեռ որևէ հստակություն չի հնչել, թե այս երկրներն ինչպիսին են տեսնում իրենց համագործակցությունը և որ ոլորտներում։ Կապող միակ օղակը պատմաքաղաքական խնդիրներն են Թուրքիայի հետ»։
Տարածաշրջանում, հատկապես՝ Հայաստանի հարավային հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ տեղի ունեցող զարգացումները չեն կարող չհետաքրքրել Հայաստանին։ Այս հարթությունում տեղի են ունենում հետաքրքիր, որոշ դեպքերում էլ՝ անհանգստացնող գործընթացներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել։
«Զորավարժություններն ուղեկցվում են զանազան բնույթի սադրանքներով, որոնց մենք առանձնապես չենք հետևում և աչալուրջ չենք լինում։ Խոսքը հատկապես այնպիսի անհանգստացնող տարրերի մասին է, ինչպիսին Հայաստանին մեղադրելն է՝ առայժմ միայն թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցների միջոցով, Քրդստանի բանվորական կուսակցության ձեռքով, իբրև Թուրքիայի Իգդիրի և Նախիջևանի հատվածում իրավիճակն ապակայունացնելու համար։
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Ադրբեջանի ԱԳ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման մասին հայտարարություն անելու օրը մոտենում է։
2019 թվականի առաջին 4 ամսում Ռուսաստանից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 35 տոկոսով: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի 73-րդ նստաշրջանում Հայաստանը ոչ թե ձեռնպահ է մնացել Աբխազիայում և Հարավային Օսիայում փախստականների կարգավիճակի վերաբերյալ Վրաստանի նախաձեռնած բանաձևին, այլ չի մասնակցել քվեարկությանը։ Այս ճշգրտումն այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում 2018 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ արեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Եվրամիության (ԵՄ) անդամ 28 երկրների ղեկավարները Միության՝ հունիսի 20-ին կայնալիք գագաթնաժողովում կընդունեն քաղաքական որոշում Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները կես տարով երկարաձգելու մասին, որոնց գործողության ժամկետը լրանում է հուլիսի 31-ին:
Հայաստանի համար գերակա խնդիր է Եվրամիության երկրների հետ վիզաների ազատականացման համար երկխոսության ճանապարհ բացելը: Այս առումով կարևոր է նաև Հայաստանի միգրացիոն ծառայության և այլ գերատեսչությունների ներկայացուցիչների կապը ԵՄ անդամ երկրների համապատասխան մասնագետների հետ:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հուլիսի 4-ին կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Իտալիա Ռուսաստանի պետության ղեկավարի այցի ժամանակ:
Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ է անում պահպանելու աշխարհի տարբեր երկրներում աշխատող իր ներկայացուցչությունների աշխատակիցների դիվանագիտական անձեռնմխելիությունը:
Մեքսիկայի իշխանությունները կանգնեցրել են դեպի ԱՄՆ ընթացող՝ հազար մարդուց բաղկացած քարավանը Կենտրոնական Ամերիկայի երկրներից, հունիսի լույս 6-ի գիշերը հաղորդել է Associated Press գործակալությունը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելսին (դեմոկրատ Կալիֆոռնիայի նահանգից) Դեմոկրատական կուսակցության մյուս առաջնորդների հետ մասնավոր զրույցին հայտարարել է, որ կցանկանար Միացյալ Նահանգների նախագահին տեսնել բանտում՝ ըստ որում նշելով, որ նրա պաշտոնազրկություն չի ցանկանում:
Հանրության մեջ «Համո աղա» մականվամբ հայտնի Թուրքիայի քաղաքացին իր 4 կանանց, 56 զավակների և 300 թոռների հետ նշել է իսլամական պահքի ավարտն ազդարարող Ռամադանի տոնը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման մասին խոսելը դեռ վաղ է:
Գերմանացի փորձագետները կարծում են, որ ատոմային զենքի կիրառման ռիսկը վերջին ժամանակներս աճել է, նրանք Գերմանիայի կառավարությանը կոչ են անում ավելի ակտիվ ջանքեր գործադրել միջուկային սպառազինություների մրցավազք թույլ չտալու համար: