
Գրեթե 550.000 փախստական է ԴԺՀ-ից, ԼԺՀ-իցև Ուկրաինայից հատել Ռուսաստանի սահմանը

ԴԺՀ-ից, ԼԺՀ-ից եւ Ուկրաինայից գրեթե 550 հազար փախստական է Ռուսաստանի սահմանը հատել ռազմական հակամարտության էսկալացման սկսվելուց ի վեր. փախստականների թվում ավելի քան 110 հազար երեխաներ կան: Այդ մասին ապրիլի 1-ին ՌԻԱ Նովոստիին պատմել է արտակարգ ծառայությունների մի ներկայացուցիչը:
«Երեւանի ժամանակով 07:00-ի դրությամբ հակամարտության սկսվելուց ի վեր ՌԴ սահմանը հատել է 548,11 հազար մարդ, նրանցից 110,29 հազարը երեխաներ են»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Նախօրյակին այդ թիվը կազմել է 529 հազար:
Նա հավելել է, որ անցած օրվա ընթացքում Ռուսաստանի տարածք է ժամանել եւս 18,76 հազար փախստական: Քաղաքացիական բնակչության զանգվածային տարհանումը Դոնբասի հանրապետություններից սկսվել է փետրվարի կեսերին իրադրության սրվելու ֆոնին:
Այնուհետեւ Ռուսաստանը ճանաչել է ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի անկախությունը, իսկ փետրվարի 24-ին Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն է սկսել ապառազմականացման եւ դենացիֆիկացման ուղղությամբ: