Քրիստոնեադեմոկրատական միություն եւ Քրիստոնեասոցիալական միություն (ՔԴՄ/ՔՍՄ) պահպանողական դաշինքը չի բացառում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) հետ երկրում կառավարող կոալիցիայի փլուզումն այն բանից հետո, երբ Անդրեա Նալեսը հայտարարեց ԳՍԴԿ-ի նախագահի եւ Բունդեսթագում նրա խմբակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու որոշման մասին:
Հունիսի 3-ին Ռումինիայում սկսվել են ՆԱՏՕ-ի Saber Guardian – 2019 միջազգային զորավարժությունները:
ԱՄՆ-ը եւ Իսրայելը մտադիր են Երուսաղեմում կայանալիք եռակողմ հանդիպմանը Ռուսաստանին առաջարկել Սիրիայի ղեկավար Բաշար Ասադի օրինականության ճանաչում եւ Սիրիայի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցների վերացում, եթե Մոսկվան համաձայնի զսպել իրանական ազդեցությունն այդ երկրում:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը բացասական հետեւանքներ կունենա Վաշինգտոնի համար:
Հարթումում առնվազն 12 մարդ է զոհվել սուդանցի զինվորականների կողմից ընդդիմության վրանային ճամբարի ցրման հետեւանքով:
Մեծ Բրիտանիան ընտելացել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անակնկալներին, նրա այդ գործողությունները չեն ազդի երկու երկրների հարաբերությունների վրա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր կնոջ՝ Մելանյայի հետ միասին պետական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա:
Մայիսի 31-ին Ստամբուլի Սամաթիա թաղամասում անհայտ անձինք հարձակվել էին Ստամբուլում բնակվող Արփինե անունով հայ կնոջ վրա։ Դիմակավորված անձինք ներխուժել են նրա բնակարան, դանակահարել նրան ու դիմել փախուստի՝ բղավելով, «սա դեռ սկիզբն է»։
ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ նոր միջուկային համաձայնագիր կնքել, որը կերաշխավորեր, որ նա երբեք միջուկային զենք չի ստեղծի:
ԱՄՆ-ի եւ Կորեայի Հանրապետության ռազմական գերատեսչությունների ղեկավարները հունիսի 3-ին Սեուլում քննարկել են ԿԺԴՀ-ի միջուկային պրոբլեմատիկան եւ երկկողմ հարաբերությունների հրատապ հարցերը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ հունիսի 3-ին Մեծ Բրիտանիա սկսվող պետական այցը համարում է երկու երկրների միջեւ գործընկերությունն ամրապնդելու հնարավորություն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետքարտուղար Մայք Փոմպեոյի՝ մերձավորարեւելյան «դարի գործարքի» հետ կապված տարակույսները հասկանալի են, բայց նա ինքն իր պլանը հեռանկարային է համարում։
Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ երկխոսությունը հնարավոր է միայն փոխադարձ հարգանքի պայմանով, եւ ԱՄՆ-ն ինքը պետք է ընդունելի պայմաններ ապահովի բանակցությունների վերսկսման համար:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Սաուդյան Արաբիայում ընթացող «Իսլամական համագործակցություն» կազմակերպության (ԻԻԿ) 14-րդ գագաթնաժողովի շրջանակներում խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին՝ կրկնելով թուրք-ադրբեջանական հիմնազուրկ թեզերը։
Ռիկոտի թունելը, որը գտնվում է Թբիլիսի – Սենակ – Լեսելիձե միջազգային ավտոմոբիլային մայրուղու (E-60) 143-րդ կիլոմետրում, որով ձգվում է Վրաստանի տարածքով անցնող գրեթե բոլոր տարանցիկ բեռների երթուղին, չորս օր փակ կլինի:
Երեք մարդ է զոհվել Կանադայի Ալբերտայի նահանգում ոչ մեծ ինքնաթիռի կործանման հետեւանքով:
ԱՄՆ-ի նախագահին առընթեր տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահ Քեւին Հասեթը մոտ ժամանակներս կթողնի իր պաշտոնը:
Boeing ընկերությունը խոտան է հայտնաբերել իր ինքնաթիռների դետալներում:
ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության աշխատակիցները հունիսի 2-ին կրակ են բացել այն մարդու վրա, որը փորձել է ներխուժել Սպիտակ տան մերձակա արգելափակված տարածք:
ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունը հրապարակային միջոցառմանը հայտնվել է իր մերձավոր օգնականներից մեկի՝ Կիմ Յոն Չհոլի հետ, որն ըստ Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների՝ իբր հարկադիր աշխատանքների եւ գաղափարախոսական վերադաստիարակման է ուղարկվել Չագանդոյի նահանգ՝ ԱՄՆ-ի հետ Հանոյի գագաթնաժողովի ձախողման համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 2-ին կոչ է արել Ռուսաստանին, Սիրիայի իշխանություններին եւ Իրանին՝ դադարեցնելու ռմբակոծումները Սիրիայի Իդլիբի նահանգի տարածքում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 3-ին առաջին պետական այցով ժամանում է Մեծ Բրիտանիա, որտեղից այնուհետեւ կուղեւորվի Իռլանդիա եւ Ֆրանսիա:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը եւ նրա դուստր Չելսին աշխատում են ստեղծել պրոդյուսերական ընկերություն, որը կզբաղվի ֆիլմերի եւ հեռուստատեսային հաղորդումների արտադրությամբ:
2019թ. հունվարից մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածում Թուրքիա մեկնած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12.22 տոկոս և կազմել է շուրջ 8մլն 753.000 մարդ։
«Կարծում եմ՝ դա պետք է լինի այնպես, որ միայն Հայաստանը չլինի պահանջատիրոջ դերում, այլև Ադրբեջանը պատրաստ լինի ամբողջությամբ ընդունելու այդ առաջարկները: Այստեղ կարևոր է, որ Ադրբեջանը չփորձի մեկ կամ երկու ոչ էական դրույթ ընդունել՝ փորձելով ստվերել մնացած կարևոր դրույթները»:
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) փոխնախագահ Գեմզե Իլգեզդին զեկույց է հրապարակել Թուրքիայում անչափահասների նկատմամբ և անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ:
Գերմանիայի դաշնային վիճակագրական ծառայությունը տվյալներ է ներկայացրել այն մասին, թե որ երկրի քաղաքացիներն են ամենաշատը ստացել Գերմանիայի քաղաքացիություն 2018-ի ընթացքում։
«Կարելի է չմոռանալ այն բոլոր համաձայնությունները, որոնք եղել են փաստաթղթավորված, դրանք թե Ղարաբաղյան առաջին պատերազմին հաջորդած, թե ապրիլյան պատերազմին հաջորդած պայմանավորվածություններն են»,- ասաց նա։
Ուշագրավն այն է, որ համանախագահների երևանյան այցից հետո լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ շուտով կկարողանան ցույց տալ որոշ արդյունքներ՝ կապված հենց այն համաձայնությունների հետ, որ քննարկվել են Վիեննայում և Մոսկվայում։
Սիրիայի Հալեպ քաղաքի իշխանությունները մտադիր են երեք ամսվա ընթացքում վերականգնել տեղի խոշորագույն պարենային շուկան, որն ավերվել է զինյալների կողմից: