Եվրոպական խորհրդարանը քիչ առաջ կայացած քվեարկության արդյունքներով հաստատեց Թուրքիայի վերաբերյալ բա
Եվրամիության անդամ պետությունները համաձայնության են հասել լրիվ պատվաստված զբոսաշրջիկներին Միության տարածք մուտքի թուլտվության շուրջը:
Մոսկվա այցի ժամանակ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներին չի հաջողվել Ռուսաստանի իշխանություններին համոզել հունիսի 2-ին ամբողջ ծավալով վերսկսելու երկրների միջեւ ավիահաղորդակցությունը, բայց չվերթների կատարման արգելքը կարող է հանվել հունիսի 15-ին:
Այսօր Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ տեղի է ունեցել հեռախոսազրույց:
Ֆրանսիայի մայրաքաղաքում ոստիկանների բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել, որի մասնակիցները պահանջել են իշխանություններից ընդլայնել իրենց լիազորությունները
Մայիսի 19-ին Դուշանբեում տեղի ունեցավ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը նեղ, այնուհետև ընդլայնված կազմով, որին ՀՀ պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Արդեն մի քանի օր է՝ բանակցություններ են գնում, իսկ որևէ մեկը հարց տվե՞լ է, թե այդ ինչի՞ շուրջ են բանակցում։ Ես կարծում եմ, որ Ալիևը պահանջում է փոխվարչապետների ձևավորված փաստաթուղթն արագ ստորագրել. սա է Ալիևի պահանջը, մի վայրկյան չեմ կասկածում։ Այս հարցը հիմա Ալիևի մոտ բարձրացավ, որովհետև Ալիևների համար էլ էր անսպասելի Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ հանրահավաքը, իսկ քանի որ Ալիևը օրգանապես վախենում է Ռոբերտ Քոչարյանից և Սերժ Սարգսյանից, այդ հանրահավաքից հետո սկսել է մտածել, որ մինչև ամսի 20-ը ժամանակ ունի. կամ մինչև ամսի 20-ն իր պլանավորածը կստանա, կամ կդիմի ռազմական գործողությունների, և ահա թե ինչո՞ւ է այսօր ԱՄՆ Պետդեպը հայտարարություն տարածել»,- ասաց Խոսրով Հարությունյանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Գան՝ ինչի՞ շուրջ բանակցեն: Իրենք այնտեղ դիրքավորվել են, ամրապնդվել են, արդեն հենակետերը ստեղծել են, գան՝ ինչի՞ մասին բանակցեն, նրանք չեն պատրաստվում այդ զավթած տարածքները լքել: Իրենք դեռ զավթելու տեղեր ունեն, բայց այս փոքր հատվածում իրենք իրենց խնդիրը լուծել են, ուզել են այդ տեղը զբաղեցնել և ունենալ հենակետ, իրենք հենակետ այնտեղ ստեղծել են, հայկական կողմն այդ հենակետերից իր զորքը հետ է քաշել, մենք Սև լճում չունենք էլ հենակետ»,- ասաց Ադիբեկյանը:
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ տուրիզմի նախարար Նուրի Էրսոյին և առողջապահության փոխնախարար Թոլգա Թոլունային չի հաջողվել Ռուսաստան կատարած այցի ընթացքում ռուս գործընկերներին վերանայել տալ թռիչքները չեղարկելու մասին որոշումը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
168.am-ի իրանական աղբյուրները նշեցին, որ ԻԻՀ գործելաոճին համաձայն՝ նման գործուղումները բացահայտ չեն արվում, որ բոլորը տեսնեն ակնհայտ, երկրորդ՝ երբեք այդ քանակությամբ բարձրաստիճան զինվորականների՝ գեներալների, հստակ ուղղությամբ և մեկ չվերթով չեն ուղարկում, գնում են մի 2-3 չվերթով, երրորդ՝ տրամաբանությունը հուշում է, որ նման գործողումների համար բավարարում է 1-2 զինվորականը:
«Առայժմ միայն քարոզչական տիրույթում է շրջանառվում դա․ չնայած նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարության համապատասխան կետը նաև տարընթերցումների և տարբեր մեկնաբանությունների տեղ է թողնում՝ կապված միջանցք լինել-չլինելու հետ, ինչից էլ օգտվում է Բաքվի բռնապետը՝ փորձելով առաջ մղել այդ գաղափարը։
Ինքնաթիռի կործանման հետեւանքով երկու օդաչու է զոհվել Բելառուսում, Բարանովիչի քաղաքի մերձակայքում. այլ զոհեր ու ավերածություններ չկան: Այդ մասին մայիսի 19-ին հաղորդել է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 1562-ով, մահացել է 30 մարդ։
Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը եւ Սի Ցզինպինը տեսակապով մեկնարկ են տվել Չինաստանում նոր ատոմային էներգաբլոկների շինարարությանը։
Ադրբեջանական զինված ուժերի՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ներխուժման 8-րդ օրն ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել՝ իր քաղաքացիներին խորհուրդ չտալով գալ Հայաստան:
Հնդկաստանը մտահոգությամբ է հետևում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրադրությանը:
Ադրբեջանն ազատ է արձակել և վերադարձրել ռազմագերու կարգավիճակ ունեցող բոլոր հայերին:
Ֆրանսիան, Եգիպտոսը եւ Հորդանանը պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին կոչ են անում անհապաղ դադարցենելու կրակը: Այդ մասին ասված է երեք երկրների համատեղ հայտարարության մեջ, որը մայիսի 19-ին տարածել է Ելիսեյան պալատը։
Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության նախկին փոխտնօրեն, գնդապետ Բորիս Ավագյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ պետք է պարզել, թե ով է տվել այդպիսի «շատ խելոք» խորհուրդ Նիկոլ Փաշինյանին՝ դիմել Վրաստանի վարչապետին, որպեսզի նա զանգահարի Ալիևին և քննարկի ՀՀ սահմանային հարցեր։
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Իզաթ ար-Ռեշեքը հերքել է իսրայելական ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրություններն այն մասին, որ շարժումը համաձայնել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի՝ մայիսի 20-ի առավոտից հրադադարի մասին Եգիպտոսի առաջարկությանը։
Մերձավորարեւելյան կարգավորման թեման գլխավորներից մեկը կլինի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այսօրվա հանդիպման ժամանակ:
Նախնական տվյալներով՝ առնվազն 18 մարդ է դարձել «Թաուքթաե» հուժկու արեւադարձային ցկլոնի զոհ, որը մոլեգնել է Հնդկաստանի արեւմտյան ափին:
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մայիսի 19-ին պաշտոնական այցով կմեկնի ՌԴ, ինչի մասին հաղորդել են նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից:
Տաջիկստանն անհատույց կստանա կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութ. դրա շուրջ պայմանավորվել են երկու երկրների նախագահները:
Պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից 12 ժամում՝ մայիսի 18-ի Երեւանի ժամանակով 20:00-ից մինչեւ մայիսի 19-ի 08:00-ն առնվազն 50 հրթիռ են արձակել Իսրայելի տարածք, 10-ը պայթել է հենց միջատարածքում՝ չանցնելով սահմանը:
Նեպալում ՌԴ-ի դեսպանությունը երկրում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության եւ «Աէրոֆլոտ»-ի հետ համատեղ չվերթ է կազմակերպել է Ռուսաստանի եւ այլ երկրների քաղաքացիներին Նեպալից դուրս բերելու համար:
Անցած երկու օրն առնվազն 38 մարդ է զոհվել Հնդկաստանի արեւմուտքում փոթորկահույզ քամու եւ հուժկու տեղատարափ անձրեւների պատճառով, որոնք բերել է «Թաուքթաե» արեւադարձային ցիկլոնը:
Սեյսմոլոգները մայիսի 19-ին 6,6 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Խաղաղ օվկիանոսի հարավ – արեւելյան մասում:
ԱՄՆ-ում բնակչության իմունացման արշավի շրջանակներում արդեն օգտագործվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 274 մլն 411 հազար 901 չափաբաժին: