Ղազախստանի նախագահի ընտրություններում հաղթած Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը երդում է տվել է հանրապետության ժողովրդին եւ ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ամերիկյան օրենսդրությանը համապատասխան, հունիսի 11-ին Կոնգրեսի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ղեկավարներին ծանուցել է «Իսլամական պետություն» (ԻՊ), «Ալ Քաիդա» եւ «Թալիբան» խմբավորումների դեմ հակաահաբեկչական գործողությունների մասին, որոնք արտասահմանում իրականացնում են Միացյալ Նահանգների զինված ուժերը: Նամակի տեքստը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Փաստաթղթում ասված է, որ ԱՄՆ-ի ստորաբաժանումները շարունակում են ԻՊ-ի, «Ալ […]
Ստամբուլում բնակվող փաստաբան Ռեջեփ Թայիփ Բ.-ն դիմել է դատարան իր անվան «Թայիփ» բաղադրիչը հանելու հայցով։ Նա նշել է, որ իր անունը ասոցացվում է քաղաքական շրջանակների հետ ու իր համար առօրյա կյանքում դժվարություններ է ստեղծում։
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինական քաղաքացիությունը վերականգնելիս իր առաջ պայմաններ չի դրել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է կայանալ իր նոր հանդիպումը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ:
«Ամիսներ առաջ, երբ այդ հայտնի հայտարարությունն արվեց, պատահական չէր, կանխատեսելի էր, որ առանց բանակցային սեղանին լուրջ համաձայնությունների՝ իրավիճակը շփման գծում երկար խաղաղ ժամանակ չի պահպանվելու, հատկապես, երբ չհաջողվեց նաև առաջընթաց արձանագրել մեխանիզմների ներդրման հարցում»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի Ճապոնիայում՝ «մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի շրջանակում, հանդիպել Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի հետ:
Պենտագոնի բյուջեն 2020 ֆինանսական տարում, որն սկսվում է հոկտեմբերի 1-ից, կկազմի 733 միլիարդ դոլար, 17 միլիարդով պակաս, քան մարտ ամսին խնդրել էր Վաշինգտոնի վարչակազմը:
Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի գրառման հակազդեցությունը՝ Անկարայի կողմից ոչ միայն պետական առումով, այլ ընդհանրապես քաղաքական-հասարակական մակարդակի վրա մերժելի է` բռնամիջոցի ամենավայրագ դրսեւորման պետականացման հասկացությամբ:
Գլխավորն այն է, որ երբևէ որևէ մեկը այդ պայմանավորվածությունները չի չեղարկել։ Զոհրաբ Մնացականյանը միշտ է դրա մասին խոսել։ Որպես երկիր՝ Հայաստանի մոտեցումն այն է եղել, որ երբևէ այդ պայմանավորվածությունները չի հանել»:
Լրագրող Իվան Գոլունովի նկատմամբ քրեական գործը դադարեցվել է։
Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են: Դրանք համակարգային հարցեր են, որոնք քննարկվում են «Գազպրոմ Արմենիայի», «Գազպրոմի»՝ գլխավոր ընկերության, երկու երկրների էնեգետիկայի նախարարությունների մասնակցությամբ։ Այսօր մամուլի ասուլիսում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, նախարարների կաբինետի ներկայացմամբ, պաշտոնանկ է արել հանրապետության մարզային պետական վարչակազմերի 15 ղեկավարների:
ԵՄ-ի տասներեք «նոր» երկրները հանդես են եկել Եվրամիության ընդլայնման գործընթացն արագացնելու նախաձեռնությամբ՝ ակտիվացնելով Արեւմտյան Բալկանների պետությունների ընդունումը՝ տարածաշրջանում ազգային եւ կրոնական հակասությունների նոր շրջափուլ թույլ չտալու նպատակով:
Ֆրանսիայում կատարված հետաքննության շրջանակում, որը շարունակվել է մի քանի ամիս, հինգ մարդ է ձերբակալել, որոնք հարձակումներ էին պլանավորում մուսուլմանների ու հրեաների վրա:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեկնել է Նախիջևան, որպեսզի հետևի հունիսի 7-ից Նախիջևանում ընթացող «Անխախտելի եղբայրություն – 2019» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությանը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման գործով դատավարությունը կարող է տարիներ տեւել:
Հնդկաստանի ռազմական ավիացիան հայտնաբերել է Ան-32 ռազմափոխադրական ինքնաթիռի բեկորները, որը հունիսի 3-ին կորել էր երկրի հյուսիս-արեւելքում:
ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ԱՄՆ-ի գործողություններն Իրանի դեմ, հայտարարել է, որ առկա է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը չկատարելու՝ աշխարհին հարկադրելու փորձ՝ մեկ երկիր խեղդելու համար:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հունիսի 12-ից մինչեւ 14-ն այցով կգտնվի Իրանում եւ առանձին հանդիպումներ կունենա նախագահ Հասան Ռոուհանիի ու Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ:
Հունիսի 11–ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Փարվիզ Հաշիմ Օղլու Զեյնալովը (Pərviz Həşim oğlu Zeynalov) Աղջաբեդի շրջանի զորամասերից մեկում ինքնասպանություն է գործել։
Թուրքիայի Մուղլա նահանգի Յաթաղան շրջանում հանրապետական դատախազությունը հերթական հետաքննությունն է սկսել՝ «հանրապետության նախագահին վիրավորելու» հիմքով։
Չինաստանի Գուանդունի նահանգում առնվազն յոթ մարդ է զոհվել հորդառատ անձրեւների առաջացրած հեղեղումների հետեւանքով, եւս մի բնակիչ անհայտ կորած է համարվում:
Ղազախստանի իրավապահ մարմինները հունիսի 9-ին եւ 10-ին շուրջ 700 մարդու են բերման ենթարկել չարտոնված ակցիաներին մասնակցելու համար:
Վրաստանը հաջողությամբ կավարտի ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին անդամակցելու իր ճանապարհը, չնայած այն բանին, որ դաշինքին անդամակցելու կոնկրետ ծրագիր չկա:
Դանիայի խորհրդարանի խոսնակ Պիա Կյորսգորը թողնում է պաշտոնը հունիսի 5-ի ընտրություններում իր կուսակցության եւ աջ կենպրոնամետ դաշինքի պարտությունից հետո:
Երկու մարդ է զոհվել, եւս մեկի որոնումները շարունակվում են Մախաչկալայի նավահանգստում լցանավի վրա տեղի ունեցած պայթյունից հետո:
Վաշինգտոնը պատրաստ է Թեհրանի հետ բանակցություններ սկսել իրանական խնդրի շուրջ:
Միգրանտների փոխադրող նավ է խորտակվել հունական Լեսբոս կղզու մոտ, զոհվել է վեց մարդ:
ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի «Լյուկ» ռազմաօդային բազայում ուսուցում անցնող թուրք օդաչուներին արգելել են թռիչքներ կատարել F-35 կործանիչ-ռմբակոծիչներով: