
ԱՄՆ-ն ամենից քիչ է շահագրգռված Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաշտության հաստատման հարցում. Global Times

Միացյալ Նահանգները կանխամտածված ապակայունացնում է իրադրությունը Եվրոպայում եւ բոլորից քիչ է շահագրգռված Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ մարտական գործողությունների դադարեցման հարցում: Ապրիլի 1-ին այս տեսակետն են հայտնել չինական Global Times թերթի հեղինակները։
«ԱՄՆ-ը խոշորագույն ապակայունացնող գործոնն է ամբողջ Եվրոպայում: Միացյալ Նահանգներն ավելի քիչ է, քան որեւցե մեկը, շահագրգռված ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ հրադադարի հարցում»,- ասված է խմբագրական հոդվածում: Այնտեղ ճշտվում է, որ Վաշինգտոնը չի փորձում աջակցել ռուս-ուկրաինական հաշտության բանակցությունների առաջմղմանը, այլ, ընդհակառակը, ջանում է սաստկացնել հակամարտությունը, սառեցնել Մոսկվայի եւ Կիեւի վճռականությունը, որոնք պատրաստակամություն են հայտնել հասնելու հաշտության:
Հեղինակները նշում են, որ եթե երկու կողմերի անհանգստությունները, որոնք ձգտում են երաշխավորելու սեփական անվտանգությունը, հաշվի առնվեն, ստեղծված իրադրությունում ավտոմատաբար կթուլանա ԱՄՆ-ի, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի դերը: «Միացյալ Նահանգներն, անտարակույս, չի ցանկանում տենսել (դրական) արդյունքներ»,- ասված է հոդվածում: Թերթի հեղինակները նշում են, որ ուկրաինական հակամարտությունն «ավելի սերտ է միասին կապել Ուկրաինային եւ ԱՄՆ-ին», ինչի պատճառով Կիեւն «էլ ավելի խիստ կհամակարգի գործողությունները Վաշինգտոնի հետ»: Նրանց խոսքով՝ Սպիտակ տունն «առաջարկում է ստեղծել փակուղային իրադրություն, որպեսզի այնուհետեւ Ուկրաինային օգնի դուրս գալու դրանից»:
Հեղինակները բերում են չին հեղինակավոր ամերիկագետ-քաղաքագետ, Չինաստանի Արտաքին գործերի համալսարանին կից Միջազգային հարաբերությունների ինստիտուտի պրոֆեսոր Լի Հայդունի կարծիքը, որը գտնում է, որ ուկրաինական ճգնաժամը Միացյալ Նահանգների համար «միջոց է, որը պահանջվում է Ռուսաստանին արյունալի վերքեր հասցնելու համար»:
Եթե Կիեւը եւ Մոսկվան հաշտության հասնեն, ԱՄՆ-ը չի կարող ՌԴ-ին հարկադրել արյունաքամ լինել»,- կարծում է փորձագետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: