Բաժիններ՝

Պետդումայում կոչ են արել՝ Դեպարդիեին զրկել Ռուսաստանի քաղաքացիությունից

Պետդումայի պատգամավոր Սուլթան Խամզաեւն այն կարծիքին է, որ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեին հարկավոր է զրկել քաղաքացիությունից Ուկրաինայի վերաբերյալ հայտարարության համար, իսկ նրա անշարժ գույքը ՌԴ-ում հանձնել որբ երեխաներին։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդել էին, որ Ռուսաստանի քաղաքացիություն ստացած Դեպարդիեն հայտարարել է, թե ռուսաստանցիները պատասխանատու չեն երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինի գործողությունների համար: «Կարեւոր եւ անհրաժեշտ եմ համարում խոսել այն մասին, որ պետք է անվավեր համարել Ժերար Դեպարդիեի անձնագիրը՝ նրա գոռոզամիտ ելույթների եւ Ռուսաստանի ժողովրդի անունից խոսելու փորձերի համար, որը նրան չի պատվիրակել այդ հայտարարություններն անելու»,-ՌԻԱ Նովոստիին հայտնել է պատգամավորը:

Բացի այդ, խորհրդարանականն առաջարկել է առգրավել դերասանի անշարժ գույքն ու տալ կարիքավորներին: «Նրան նվիրել են երկու բնակարան՝ Սարանսկում եւ Գրոզնիում: Այդ բնակարաններն անհրաժեշտ է առգրավել եւ տալ կարիքի մեջ գտնվող որբ երեխաներին: Դա ամենաճիշտ որոշումը կլիներ այս հարցում»,-կարծում է Խամզաեւը: Դեպարդիեին լիովին չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում, քանի որ ներքաշված չէ քաղաքական օրակարգում, ապրիլի 1-ին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատրաստակամություն հայտնելով՝ «անհրաժեշտության դեպքում այդ ամենը նրան պատմել եւ բացատրել, որպեսզի նա ավելի լավ հասկանա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս