Եվրամիության 27 երկրների բարձրաստիճան դիվանագետները հոկտեմբերի 11-ին Brexit-ի շուրջ ԵՄ-ի գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեին հանձնարարել են՝ ակտիվացնել եւ արագացնել հանրակցության կազմից Մեծ Բրիտանինայի՝ առաջիկա դուրս գալու պայմանների վերաբերյալ Լոնդոնի հետ բանակցությունների գործընթացը:
Փախստականների առջեւ Եվրոպայի դուռը բացելու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի սպառնալիքները բացարձակապես անընդունելի են:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մինչ այժմ իրատեսական առաջարկություն չեն ներկայացրել Եվրամիությունից երկրի դուրս գալու հարցի վերաբերյալ:
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոսեցի Կամիշլիի հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների հետ. ի տարբերություն նախորդ երկու օրերի՝ քաղաքում վիճակն այս պահին հանգիստ է։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է պետքարտուղարի առաջին տեղակալ Ջոն Սալիվանին նշանակել Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպան:
Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչը հոկտեմբերի 11-ին հաստատել է, որ իրանական լցանավը Կարմիր ծովում հարձակման է ենթարկվել:
Ավելի քան 70 հազար բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները Սիրիայի հյուսիսում մարտական գործողությունների սաստկանալու պատճառով:
Ադրբեջանցիները ցանկանում են մասնակցել Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող ռազմական գործողությանը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հոկտեմբերի 11-ին բանակցություններ է վարել Թուրքիայում։
ԱՄՆ-ի պետքարտուղարի ավագ խորհրդական Մայքլ Մաքքինլին հրաժարական է տվել այն աշխատակիցներին պաշտպանելու Մայքլ Փոմպեոյի անկարողության պատճառով, որոնք կապված է Ուկրաինայի գործի հետ:
Թուրքիան հոկտեմբերի 9-ին հայտարարեց Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» անվանումով ռազմական գործողություն անցկացնելու մասին: Վերջինս արժանացավ միջազգային կոշտ արձագանքների: Լրատվամիջոցները պարբերաբար հայտնում են, որ Թուրքիայի բանակի գործողությունների հետևանքով զոհեր կան նաև խաղաղ բնակչության շրջանում։
Աշխատանքային այցով Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։
«Մենք երբեք չենք ընդունի, որ զինեն փախստականներին և որպես շանտաժի գործիք օգտագործեն մեր դեմ։ Նախագահ Էրդողանի երեկվա սպառնալիքները տեղին չեն»,- գրել է Դոնալդ Տուսկը։
«Մինչև երեկ երեկոյան մեկ հայ էր մնացել Ռաս ալ-Այնում, երիտասարդը՝ իր մոր հետ, իսկ Թել Աբյադում՝ կրկին մեկ հայ, այդ երկու հայ ընտանիքն էլ հրաժարվում է դուրս գալ իրենց տներից, ունեն իրենց տունը, հողը և այլն: Ռաս ալ-Այնում մնացած երիտասարդն ու մայրը մնում են՝ որպես եկեղեցու պահապաններ, չեն ուզում դուրս գալ՝ չնայած այդ հզոր հարվածներին»:
Կարմիր ծովում իրանական լցանավի դեմ ձեռնարկված գրոհը հանգեցրել է նավթի մեծ արտահոսքի եւ շրջակա միջավայրի զգալի աղտոտման:
Սիրիայի պետական հեռուստաընկերությունը հաղորդում է, որ Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում սկսված ռազմական գործողության ընթացքում թուրքական զինուժը շարքից հանել է քրդաբնակ Ռաս ալ-Այն քաղաքի մոտ գտնվող ջրաբաշխիչ կայանը։
Հայտնի երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) ևս իր ուշադրության կենտրոնում է պահում Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները։ Իր թվիթերյան միկրոբլոգում այդ մասին բազմաթիվ գրառումներ անելուց հետո, Շերը իր հետևորդներին հիշեցրել է 1915 թվականին հայերի դեմ թուրքերի իրականացրած Ցեղասպանության մասին, որի հետևանքով սպանվեց մոտ 2 միլիոն հայ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 11-ին կատակով գանգատվել է, որ ամերիկյան վարչակազմը գլխավորելուց հետո զրկվել է բոլոր ընկերներից։
Եվրամիության՝ հոկտեմբերի 17-18-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում քննարկվելու է Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանման հնարավորությունը Սիրիայում «Խաղաղության ակունք» գործողության կապակցությամբ:
Միջազգային հանրությունը շարունակում է դատապարտել Սիրիայում Թուրքիայի «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը։ Ֆրանսիայի նախագահը դրանում միլիոնավոր մարդկանց կյանքի հանդեպ վտանգ է տեսնում։
Առնվազն ութ մարդ է զոհվել, եւս երեսունը՝ տուժել Իրաքում իրանցի ուխտավորների փոխադրող ավտոբուսի վթարի հետեւանքով:
Թուրքիայի զինուժն առաջին կենդանի ուժի կորուստ ունի Սիրիայում սկսած «Խաղաղության ակունք» ռազմագործողության շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Կարմիր ծովում՝ սաուդյան Ջիդդա նավահանգստից ոչ հեռու գտնվող իրանական լցանավի վրա երկու պայթյունի ենթադրյալ պատճառը հրթիռային հարվածն է:
Ոչ մեծ ինքնաթիռ է կործանվել Իսպանիայի Տարագոնայի նահանգում (Կատալոնիայի ինքնավար հանրակցություն):
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հրաժարվել է ներկայանալ դատարան, որտեղ քննվում է նրա դեմ հարուցված գործը:
Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին սկսվել Է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով, որին մասնակցում Է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Միացյալ Նահանգները Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կսահմանի Սիրիայի հյուսիսում էթնիկական զտումների եւ քաղաքացիական բնակչությանը հարվածներ հասցնելու դեպքում, սակայն առայժմ Վաշինգտոնում չեն արձանագրել Անկարայի կողմից նման գործելակերպի օրինակներ:
Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգման խորհուրդը (CCAF) դատապարտել է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը:
Վաշինգտոնում ամերիկա-չինական երկօրյա բանակցությունների առաջին օրը շատ լավ է անցել:
Հոկտեմբերի 11-ի վաղ առավոտյան պայթյուն է տեղի ունեցել իրանական լցանավի վրա, որը գտնվում էր Կարմիր ծովում՝ սաուդյան Ջիդդա նավահանգստից մոտավորապես 96 կիլոմետր հեռավորության վրա: