
Ֆրանսիայում զեկույց են հրապարակել քահանաների սեռական բռնության մասին

Ֆրանսիայում հոգեւորականների եւ կրոնական գործիչների կողմից 1950-ից մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակաշրջանում սեռական բռնության զոհ են դարձել առնվազն 216 հազար անչափահասներ: Այդ մասին հայտարարել է եկեղեցում սեռական բռնության հարցերով անկախ հանձնաժողովի ղեկավար Ժան Մարկ Սովեն:
«Բնակչության շրջանում անցկացված հետաքննությունը…պարզել է, որ Ֆրանսիայի 18-ից բարձր տարիքի բնակիչների շրջանում… 216 հազար մարդ իրենց անչափահասության տարիքում սեռական բռնության են ենթարկվել հոգեւորականների եւ կրոնական գործիչների կողմից»,-հոկտեմբերի 5-ին կայացած մամուլի ասուլիսում ասել է Սովեն՝ ներկայացնելով հանձնաժողովի համապատասխան զեկույցը: Սովեն նշել է, որ խոսքը միայն այն զոհերի մասին է, որոնք այսօր ողջ են: «Այն զոհերը, որոնք այսօր կյանքում չկան, իհարկե, հաշվառված չեն»,-նշել է նա:
Եկեղեցում սեռական բռնության հարցերով անկախ հանձնաժողովը Ֆրանսիայում ստեղծվել է 2019 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: