COVID-19-ի դեմ պատվաստումը Ֆրանսիայում արդյունավետության բարձր աստիճան է արձանագրել պատվաստված անձանց մոտ կորոնավիրուսով վարակման դեպքում հոսպիտալացման եւ մահերի կանխման առումով:
«Հոկտեմբերի 15-ին կկայանա ԱՊՀ գագաթնաժողովը: Այդ առնչությամբ կցանկանայի ձեզ հետ խոսել և խորհրդակցել հետխորհրդային տարածքում գործընկերների, ընկերների, դաշնակիցների, ԱՊՀ երկրների հետ մեր փոխգործակցության որոշ ասպեկտների վերաբերյալ»,- ասել է ՌԴ նախագահը:
Թուրքիայում գործող «MetroPOLL» հետազոտությունների կենտրոնի հիմնադիր ղեկավար Օզեր Սենջարը ներկայացրել է 2021թ․ սեպտեմբերին անցկացված սոցհարցման արդյունքները։ Կենտրոնը հարցում է արել քաղաքացիներին, թե ըստ իրենց՝ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ-AKP) կհաղթի, թե կպարտվի գալիք ընտրություններում։
Վրաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսի տարածման պատճառով կարանտինային ռեժիմի են անցել 55 մանկապարտեզներ: Այդ մասին հաղորդել է «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալությունը:
«Լարված և նյարդային և մի շարք հիմնախնդիրների առնչությամբ անորոշ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է պահպանվել և նոր դրսևորումներ ընդգրկել միաժամանակ մի քանի ուղղություններով»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով հետպատերազմյան տարածաշրջանի նոր մարտահրավերներին՝ նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։
Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելենը վարել է Ալեքսանդեր Շալենբեգի՝ որպես Ավստրիայի կանցլերի երդմնատվության արարողությունը՝ այդ պաշտոնից Սեբաստիան Կուրցի հեռանալուց հետո: Աարարողությունը կայացել է հոկտեմբերի 11-ին Վիեննայում՝ պետության ղեկավարի դիվանատանը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպման ժամանակ տարածաշրջանային հարցեր են քննարկել:
Թուրքիայի Պետական խորհուրդը (Danıştay-բարձրագույն վարչական դատարան) հաստատել է «Ակոսի» նախկին խմբագիր Հրանտ Դինքի կնոջ՝ Ռաքել Դինքի, նրանց զավակների՝ Սերա, Դելալ և Արատ Դինքերի 1.5 միլիոն լիրա (շուրջ 168.000 դոլար) փոխհատուցման պահանջը բավարարող Ստամբուլի 6-րդ վարչական դատարանի որոշումը։
Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը մոտ ապագայում կլինի Հայաստանում և Ադրբեջանում:
Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Ալ- Միկդատը կրկին պահանջել է, որ Թուրքիան իրենց երկրի տարածքից հեռացնի զորքերը:
«Թալիբան» իսլամական աֆղանական շարժումը հաջող է գնահատել հոկտեմբերի 10-ին Դոհայում ԱՄՆ-ի պատվիրակության հետ անցկացված բանակցությունները։
ԱՄՆ-ը հայտարարել է Աֆղանստանին մարդասիրական օգնության մատակարարումներ ապահովելու մտադրության մասին: Այդ մասին ասված է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության, որն ստեղծել է «Թալիբան» շարժումը, արտաքին գործերի նախարարության՝ հոկտեմբերի 11-ին տարածած հայտարարության մեջ։
2018-ին Հայաստանի և Արցախի դեմ սկիզբ առած դավադրությունը շարունակվում է։ Եվ Հայաստանի քաղաքական դաշտն այլևս քաղաքական տրամաբանությունից դուրս է։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այց է կատարել Երևան, որի մասին նախապես չէր հայտարարվել, ինչն էլ ստիպել է փորձագետներին մեծ ուշադրություն դարձնել այցին: Այս մասին գրում է ռուս ականավոր քաղաքագետ, Հարավային Կովկասի տարածաշրջանի հարցով փորձագետ և «Ռեգնում» գործակալության խմբագիր Ստանիսլավ Տարասովը՝ նկատելով, որ այցը տեղի է ունեցել Փաշինյանի՝ Մոսկվա մեկնելուն ընդառաջ:
ՌԴ-ի Խաղաղօվկիանոսյան նավատորմի (ԽՕՆ) «Վարյագ» գվարդիական հածանավը եւ մեծ հականավային «Ադմիրալ Տրիբուց» նավը հրթիռային հրաձգություններ են անցկացրել Ճապոնական ծովում:
Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմին հայտարարել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության նախկին պարագլխի տեղակալ Սամի Ջասիմին բռնելու մասին, որը պատասխանատու էր խմբավորման ֆինանսների համար:
Հոկտեմբերի 11-ին հրդեհ է բռնկել Լիբանանի հարավի «Ազ Զահրանի» նավթավերամշակման գործարանի պահեստարանում: Այդ մասին հայտնել է Լիբանանի Al Jadeed հեռուստաալիքը:
Կանադայի Քալգարի քաղաքում (Ալբերտայի նահանգ) մեկ մարդ է զոհվել հրաձգության հետեւանքով: Հոկտեմբերի 10-ին այդ մասին հայտնել է CTV հեռուստաալիքը։
Հոկտեմբերի 10-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ի Հավայիի նահանգի ափի մերձակայքում, նահանգ, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսում:
ՉԺՀ-ի հյուսիսի Հեբեյի նահանգում հոկտեմբերի 11-ին խոշորաչափ ուղերթային ավտոբուսն դուսը է եկել մայրուղուց եւ ընկել գետը, հնարավոր են զոհեր: Այդ մասին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր և այդ կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուի վերաբերյալ մեղադրական եզրակացություն է կազմվել՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու հիմքով։
Վրաստանի 2022 թվականի պետական բյուջեի նախագծի հետ միասին երկրի խորհրդարան է ներկայացվել որոշման նախագիծ «2022 թվականին Վրաստանի պաշտպանական ուժերի թվակազմի որոշման վերաբերյալ»։
Անտարկտիկայի Ամունդսեն-Սքոթ կայանի օդերևութաբանները հայտնել են, որ այս տարի Հարավային բևեռում գրանցվել է ռեկորդային ցուրտ ձմեռ:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի՝ Մոսկվա կատարելիք այցի համաձայնության դիմաց ամերիկյան կողմը պատժամիջոցների ցուցակից հանել է որոշ ռուսների: Այս մասին հայտնում է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
2015-ի համաձայնագրի համաձայն՝ Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն պայմանավորվել էին հանել Իրանի դեմ որոշ պատժամիջոցներ, եթե Թեհրանը դադարեցներ իր միջուկային ծրագիրը:
Բաթումի մայիսի 26-ի փողոցում 5-հարկանի բնակելի շենքի մուտքերից մեկը փլուզվել է հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12: 00-ի սահմաններում: Զոհվել Է ինը մարդ, այդ թվում՝ երեք երեխա։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդյունավետ է գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունները։ Այդ մասին Վրաստանի վարչապետը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։
«Անհրաժեշտ է հնարավորինս շուտ ստեղծել այլընտրանքային ուղի, որպեսզի ճանապարհն այլևս չանցնի Ադրբեջանի տարածքով, ինչը նույնպես կարևոր է հայերի համար և համապատասխանում է նրանց կարիքներին», – ասել է Խադեմին:
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) տվյալների համաձայն՝ Թուրքիան առաջին տեղում է այն երկրների ցանկում, որտեղ աշխատանքային ժամերի շաբաթական միջին տևողությունն ամենից երկարն է։
«Սակայն ներկայումս տեսնում ենք, որ Վրաստանն իր գործընկերների՝ Բրյուսելի և Վաշինգտոնի աջակցությամբ աշխատում է Հայաստանի ու Ադրբեջանի հետ, բանակցություններ վարում տարածաշրջանային բոլոր երկրների հետ, բացառությամբ Ռուսաստանի։ Սա Վրաստանի համար ավելի նախընտրելի աշխատաոճ է, քանի որ և՛ Վրաստանի, և՛ Վրաստանի գործընկերների շահերն ապահովվում են, իսկ Վրաստանն իրեն անվտանգ է զգում, քանի որ որևէ մյուս ձևաչափում ԵՄ-ն կամ այլ երկիր ներկայացված չէ, ինչը զգուշանալու առիթ է տալիս Վրաստանին»։