Բաժիններ՝

Վրաստանի ՆԳՆ-ն առգրավել է զենքի հերթական խմբաքանակը

Վրաստանի Իմերեթի եւ Քվեմո-Քարթլիի տարածաշրջաններում իրականացված հետախուզա-հետաքննչական միջոցառումների արդյունքում ոստիկանությունն առգրավել է հրաձգային զենքի մի քանի միավոր եւ զինամթերք: Այդ մասին տեղեկատվությունը տարածել է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Հրաձգային զենքի եւ զինամթերքի անօրինական ձեռքբերման եւ պահպանման մեղադրանքով ձերբակալվել է Վրաստանի երկու քաղաքացի: Հանցագործությունները պատժվում են չորսից մինչեւ յոթ տարի ժամկետով ազատազրկմամբ:

Ձերբակալվածներից մեկի ավտոմեքենայի խուզարկության արդյունքում ոստիկանության Զեստաֆոնի շրջանային բաժնի աշխատակիցները առգրավել են «Մակարով» տեսակի ատրճանակ, զինամթերք եւ ութ մարտական փամփուշտ:

Ինչ վերաբերում է երկրորդ ձերբակալվածին, ապա նա ձերբակալվել է Մառնեուլի մունիցիպալիտետի Ալգեթի գյուղի մերձակայքում: Անձնական ստուգման արդյունքում ոստիկանությունն առգրավել է «Նագան» տեսակի ատրճանակ՝ վեց փամփուշտով: Հետաքննությունը կատարվում է Վրաստանի Քրրեական օրենսգրքի 236 հոդվածով՝ «Հրաձգային զենքի անօրինական ձեռքբերում, պահպանում եւ կրում», հաղորդել է Sputnik-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս