Բաժիններ՝

Մակրոնը՝ Աֆղանստանի կանանց վիճակի մասին երկրում թալիբների իշխանության գալուց հետո

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ահավոր է որակել Աֆղանստանի կանանց վիճակը այս երկրում «Թալիբան» շարժման իշխանության գալուց հետո։

«Կանանց վիճակն այսօր ահավոր է Աֆղանստանում: Ուստի նրանցից շատերը հեռացել են երկրից: Միջազգային հանրակցությունը կարողացել է նրանց օգնել այնքան, ինչքան կարողացել է…Ֆրանսիան ավանդ է ներդրել առավելագույն չափով… Բազմաթիվ կանայք, որոնց համար վերջին տարիներին հասանելի են եղել կրթությունը, սպորտը, արվեստը, հանկարծ տեսել են, որ բոլոր պատուհաններն ու դռները փակվում են»,-Ֆրանսիայի ղեկավարն ասել է France Inter ռադիոկայանին տված հարցազրույցում:

Նա հավելել է, որ թալիբները պետք է ապագա ապահովեն աֆղանցի կանանց համար. դա շարժումն ընդունելու պայմաններից մեկն է:

Օգոստոսի սկզբին թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է:

Օգոստոսի վերջին երկու շաբաթներին Քաբուլի օդանավակայանից, որը գտնվում էր ԱՄՆ-ի զինվորականների պահպանության ներքո, ընթանում էր Արեւմուտքի երկրների քաղաքացիների եւ նրանց հետ համագործակցող աֆղանցիների տարհանում: Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում:

Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն է որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորել է Մոհամադ Հասան Ախունդը, որն ԱԳ նախարարության ղեկավարի աթոռն էր զբաղեցրել «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ եւ 2001 թվականից գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս