
Չինաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներն այս շաբաթ բանակցություններ կվարեն Շվեյցարիայում

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի օգնական Ջեյք Սալիվանը եւ Չինաստանի Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի (ՉԿԿ ԿԿ) քաղբյուրոյի անդամ, ՉԿԿ ԿԿ-ի արտաքին գործերի հանձնաժողովի քարտուղար Յան Ցժեչին այս շաբաթ բանակցություններ կվարեն Շվեյցարիայում: Այդ մասին հոկտեմբերի 5-ին հայտնել է South China Morning Post թերթը:
«Չինաստանի ամենաբարձրաստիճան դիվանագետ Յան Ցզեչին այս շաբաթ Շվեյցարիայում բանակցություններ կվարի ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջեյք Սալիվանի հետ, հայտարարել են հանդիպման մանրամասներին իրազեկ աղբյուրներ»,- գրում է թերթը:
«Նրանց միջեւ բանակցություններն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան հոկտեմբերի 6-ին: Դա գրեթե մեկ ամիս անց է երկու երկրների ղեկավարներ Սի Ցզինպինի եւ Ջո Բայդենի միջեւ կայացած հեռախոսազրույցից հետո»,- մեջբերում է հրատարակությունն աղբյուրի խոսքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: