Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալուց հետո կվերածվի Եվրոպայի նոր մրցակցի, ինչի կապակցությամբ Եվրամիությանը հարկավոր կլինի էլ ավելի մրցունակ դառնալ:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը, անդրադառնալով Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող, «խաղաղության ակունք» ռազմական գործողությանը, հիշեցրել է Թուրքիային, որ պետք է պահպանել միջազգային իրավունքի նորմերը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան Հայաստանի հետ հարաբերություններում ամենանշանակալին համարում է տնտեսության ոլորտը, որում զգալի առաջընթաց է նկատում:
Սիրիայի համատեքստում առկա տարաձայնությունները հարկավոր է կարգավորել բանակցությունների ճանապարհով:
Թուրքիան ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով ոչ մի դեպքում չի հրաժարվի Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում հերթական անգամ խոսել է արցախյան հակամարտությունից:
Լիբանանի եւ Սիրիայի իշխանությունները երկրորդ օրն է՝ պայքարում են անտառային սաստիկ հրդեհների դեմ, իրադրությունը սրվել է եղանակային պայմանների՝ տապի եւ քամու ուժեղանալու պատճառով:
Չինաստանի եւ ԱՄՆ-ի իշխանությունները հաղթահարել են տարաձայնությունները եւ փոխհամաձայնության հասել առեւտրատնտեսական համաձայնագրի կնքման հարցում:
Ստեղծված իրավիճակում Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուները, այդ թվում՝ Ազգային Ժողովը, պետք է պատրաստ լինեն լիարժեք հակազդելու ադրբեջանական հակաքարոզչությանը, զինված լինեն գիտելիքներով եւ փաստերով, հետայսու էքսպրոմտներից խուսափելիւ համար։
Թուրքիան պետք է դադարեցնի մարտական գործողությունները Սիրիայում եւ համաշխարհային հանրակցության հետ միավորի ջանքերը մերձավորարեւելյան տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարելու համար:
Volkswagen AG գերմանական ավտոարտադրողը հետաձգել է Թուրքիայում գործարան կառուցելու վերաբերյալ վերջնական որոշման ընդունումը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատվիրակություն կուղարկի Անկարա Սիրիայի հյուսիս-արեւելքում ստեղծված իրադրության կապակցությամբ:
Չնայած Սիրիայի հյուսիս-արեւելքից ամերիկյան զորքերի դուրսբերմանը, Վաշինգտոնը ոչ մեծ կայազոր կթողնի երկրի հարավի Էթ-Թանֆայի շրջանում՝ պայքարելու ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ:
Չեխիան և Իտալիան դադարեցնում են զենքի մատակարարումը Թուրքիային։ Պատճառը Թուրքիայի ներխուժումն է Սիրիա, որն իրականացվում է քուրդ զինյալների դեմ սկսված «խաղաղության ակունք» ռազմագործողության շրջանակներում:
Առնվազն 78 մարդ է տուժել հոկտեմբերի 14-ին Կատալոնիայի անկախության կողմնակիցների բողոքի ակցիաների հետեւանքով:
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում էր Թուրքիայի «Ինջիռլիկ» ռազմակայանից միջուկային զենքը դուրս բերելու հնարավորությունը՝ կապված Անկարայի կողմից Սիրիայում ռազմական գործողության անցկացման հետ:
Եվրամիությունը կարող է հոկտեմբերի վերջին արտահերթ գագաթնաժողով գումարել ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցի շուրջ:
Չորս երեխա է զոհվել, եւս ինը վերքեր են ստացել Սիրիայի հյուսիս-արեւելքում տեղի ունեցող մարտերի հետեւանքով, իսկ այն երեխաների թիվը, որոնք հարկադրված լքել են իրենց տները, մոտենում է 70 հազարի:
Վաշինգտոնը ծանուցել է Անկարային, որ ԱՄՆ-ը այլեւս չի պատրաստվում համակերպվել Թուրքիայի կողմից Սիրիայում ռազմական գործողության անցկացմանը:
Մեծ Բրիտանիան Սիրիայում Անկարայի ռազմական գործողության պատճառով վերանայում է Թուրքիային զենքի մատակարարման բոլոր թույլատրագրերը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության պատճառով նրա դեմ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած պատժամիջոցները բավարար չեն Սիրիայի հյուսիս-արեւելքում ստեղծված իրադրությունից դուրս գալու համար։
Սիրիայի հյուսիս-արեւելքում Թուրքիայի ռազմական գործողությունը խոչընդոտներ է ստեղծում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար եւ հանգեցրել է այդ խմբավորման՝ կալանքի տակ գտնվող բազմաթիվ զինյալների ազատման:
«Հագիբիս» թայֆունի զոհերի թիվը, որը անցած հանգստյան օրերին մոլեգնել է Ճապոնիայում, հասել է 67-ի:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 14-ի երեկոյան հեռախոսազրույցներ է անցկացրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի հետ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որն, ի թիվս այլ բաների, Պետդեպարտամենտին եւ ֆինանսների նախարարությանը թույլ է տալիս սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ՝ Սիրիայի հյուսիսում նրա ռազմական գործողության համար: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն:
Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ի պատասխան Թուրքիայի ներխուժմանը Սիրիա, նա շուտով կտա կարգադրություն՝ թուրք ներկայիս և նախկին պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ կիրառելու, Թուրքիայի հետ 100 միլիարդ դոլար առևտրային գործարքի վերաբերյալ բանակցությունները դադարեցնելու և թուրքական պողպատի սակագները մինչև 50 տոկոս բարձրացնել համար:
Կորեայի Հանրապետության մայրաքաղաքի Կվանարու զբոսայգում, որը տարածվում է Հանգան գետի ափերին, կայացել է անօդաչու թռչող սարքերի Seoul Drone Challenge 2019 փառատոնը: Սկզբնապես Սեուլի իշխանությունները պլանավորել էին այդ միջոցառումն անցկացնել հոկտեմբերի սկզբին, բայց այդ պլաններին խանգարեց «Լինլին» թայֆունը: Ի վերջո շոուն տեղի ունեցավ մեկ ամիս ուշ։ Դրոնների թռիչքների համար հատկացված հարթակի վրա հանդիսականները կարողացել են դիտել […]
Մեծ Բրիտանիայի կառավարությունը Brexit-ից հետո կփոխի միգրացիոն օրենսդրությունը՝ արդար միգրացիոն համակարգ ստեղծելու համար:
ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ գործածվող տնտեսական պատժամիջոցները եթե նույնիսկ կարողացան արժեզրկել ռուսական ռուբլին ու առաջ բերեցին ֆինանսական ճգնաժամ այս երկրում, միջազգային ասպարեզում Ռուսաստանի վարքը փոփոխության ենթարկելու հնարավորություն չունեցան: