Բաժիններ՝

ԱՄՆ-ը «ավանսով» չի չեղարկի Իրանի պատժամիջոցները

ԱՄՆ-ը չի պլանավորում «ավանսով» չեղարկել Իրանի պատժամիջոցները՝ մինչեւ միջուկային գործարքի վերագործարկման շուրջ պայմանավորվածությունների հասնելը: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:

Կողմերն ակնկալում են Վիեննայի բանակցությունների շուտափույթ վերսկսում, որտեղ խոսք է ընթանում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պարտավորություններին փոխադարձաբար վերադառնալու մասին, որից հրաժարվել էր ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը եւ «առավելագույն ճնման» արշավ ծավալել:

«Մենք չենք հանել պատժամիջոցները: Մենք «ավանսով» չենք վճարի, եւ դա հստակ հասկանալ ենք տվել»,-ասել է պաշտոնյան:

Նա ընդունել է, որ իրադրությունն զգալիորեն վատթարացել է այն պայմանավորվածությունների խախտումից հետո, որոնք ենթադրում են Իրանի ձերբազատում պատժամիջոցներից՝ նրա միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն:

Այժմ, Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով, իրանցիներին առաջվա մեկ տարվա փոխարեն «մի քանի ամիս» է բաժանում հարստացված ուրանի պաշարներին տիրանալուց, որոնք բավարար են միջուկային սպառազինության մեկ միավորի արտադրության համար:

Պաշտոնյան հաստատել է, որ Վաշինգտոնն առաջվա պես շեշտը դնում է դիվանագիտական մեթոդների վրա, բայց նախազգուշացրել է, որ եթե բանակցությունները չաշխատեն, հնարավոր են գործողությունների այլ տարբերակներ, որպեսզի թույլ չտրվի իրանցիների մոտ միջուկային զենքի հայտնվելը:

Նա մամուլի հետ է շփվել ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյկ Սալիվանի՝ իսրայելցի նրա գործընկեր Էյալ Խուլաթի հետ Վաշինգտոնում պլանավորված կոնսուլտացիաների նախօրյակին: Նրանց հանդիպման հիմնական թեման պետք է դառնա իրանական ուղղությամբ երկու երկրների գործողությունների համակարգումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս