Հայաստանը շարունակում է մասնակցել ՀԱՊԿ մշտական ներկայացուցիչների նիստերին․ Գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մասնակցել ՀԱՊԿ մշտական ներկայացուցիչների ամենշաբաթյա նիստերին, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը։

«Այսօրվա դրությամբ, քանի դեռ հայկական կողմն իր որոշումը չի կայացրել, նա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության լիիրավ անդամ է։ Այդ իսկ պատճառով նրանք ամեն շաբաթ ներկա են լինում մշտական ներկայացուցիչների հանդիպումներին, մենք փոխանակվում ենք տեղեկատվությամբ և փաստաթղթերով»,- «Սոյուզնի» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Նա ընդգծել է, որ «ամեն ինչ ընթանում է բնականոն հունով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031