
Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով 895 մահ են արձանագրել մեկ օրում. Դա նոր առավելագույնն է

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 895-ով՝ մեկ օր առաջվա 883-ի դիմաց, մինչեւ 211 696: Դա նոր առավելագույնն է համավարակն սկսվելուց ի վեր, հետեւում է հիվանդության դեմ պայքարի օպերատիվ շտաբի՝ հոկտեմբերի 5-ին հրապարակված տվյալներից։
Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել համաճարակն ավարտվելուց հետո), շտաբի տվյալների համաձայն՝ մնացել է 2,77 տոկոսի մակարդակում:
Վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 25 110-ով՝ մինչեւ 7 637 427: Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել է 0,33 տոկոս: Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն՝ այն հիվանդների քանակը, ովքեր այս պահին բուժում են անցնում, ավելացել է մինչեւ 666 672, հետեւում է շտաբի հաղորդագրությունից:
Բուժվածների թիվը մեկ օրում աճել է 18 568-ով՝ մինչեւ 6 759 059: Դուրս գրված հիվանդների թիվըշ, տաբի տվյալների համաձայն՝ կազմում է վարակվածների ընդհանուր թվի մոտավորապես 88,5 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: