
Թալիբները ԻՊ-ի երեք զնյալների են ոչնչացրել Կունարում. Sky

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումը հայտարարել է երկրի արեւելքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման երեք զինյալների ոչնչացման մասին: Հոկտեմբերի 5-ին այդ մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով շարժման անվտանգության ուժերի ներկայացուցչին։
Ըստ նրա տեղեկատվության՝ թալիբների ջոկատներն «ԻՊ-ի երեք կողմնակիցների են ոչնչացրել Կունարի նահանգում»: Նա հավելել է, որ ոչնչացված ծայրահեղականների թվում է ԻՊ-ի հրոսակային կազմավորումների մի պարագլուխ, որոնք գործում են հիշյալ տարածաշրջանում:
«Թալիբանի» ներկայացուցիչները բազմիցմս սխալ են համարել հաղորդումներն Աֆղանստանում ԻՊ-ի եւ «Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցի կազմավորումների ներկայության մասին: Սակայն որոշ ժամանակ առաջ շարժումը հայտարարել է երկրի առանձին շրջաններում հանցագործների ձերբակալման հատուկ գործողությունների մասին, որոնք պատկանում են «Իսլամական պետությանը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: