«Ընդդիմության խնդիրը, նպատակը պետք է լինի Հայաստանի փրկությունը, իսկ 1-ին կետը՝ իշխանափոխությունը». Ավետիք Իշխանյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն է:
Բանախոսը վստահ է.
- Երկու կողմից Հայաստանի ոչնչացման քաղաքականություն է իրականացվում, առանց Թուրքիայի համաձայնության Ադրբեջանը հակահայ հռետորաբանություն չէր օգտագործի:
- Մեր «գերազանցիկ» խաղաղասերները, որ տարբեր սեմինարների էին մասնակցել, պարզունակ մտածողություն ունեն: Շատերն այնպես են խաղաղությունն անգիր արել, որ չեն հասկանում դրա խորությունը, բովանդակությունը:
- Հայաստանի արժանապատվությունն ու անվտանգության բնազդը ոտնատակ է արված:
- Նիկոլ Փաշինյանի սիրտը ոչ մի զոհի համար չի ցավում… նա հաճույք է ստանում մարդկանց ասֆալտին փռելուց, պրոֆեսոր Չարչյանին խոշտանգելուց…
- Արցախի կորստից հետո մենք նվաստացած ենք, Սյունիքի կորստից հետո՝ վերջ… Հայաստանը կհիշենք միայն հուշերում:
- Այն, ինչ արեց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Փաշինյանի լուսանկարի հետ կապված… մարդու այդպիսի քծնանք արել է Կոգանովիչը Լենինին, հետո նաև Ստալինին…
- Ընտանեկան այդքան պատգամավորներ, որքան այսօր ունենք, երբևէ չի եղել:
- Պղնձամոլիբդենային կոմբինատի բաժետոմսերի հետ կապված դեպքը վկայում է՝ որևէ լուրջ գործարար Հայաստանում ներդրում չի անի:
- Մենք ապրում ենք աբսուրդ երկրում. նոյեմբերից 9-ից հետո որևէ ազգ չէր հանդուրժի պարտվող իշխանությանը:
- Վարչապետ կոչեցյալն ընդդիմության աջակցությամբ լեգիտիմացրեց ընտրությունները, Արցախի հանձնումը:
- Կարո՞ղ է ընդդիմությունը ժողովրդի հետ անկեղծ խոսել, որ նրանց աչքերում տեսնենք Արամ Մանուկյան, Նժդեհ և ոչ թե՝ իշխանության համար պայքար:
- Ընդդիմադիր ուժեր, Ձեր գործընկերներից 3 հոգի կալանավորված են, դուք պետք է բոյկոտեիք խորհրդարանի աշխատանքը, քանի դեռ նրանք ազատ չեն արձակվել:
- Մարդիկ համատարած արտագաղթում են: Իշխանությունների համար՝ ինչքան քիչ մարդ, քիչ տարածք, այնքան քիչ ծախս ու քիչ պրոբլեմ. գուցե սրա՞ն էին ձգտում իշխանությունները:
- Ընդդիմության խնդիրը, նպատակը պետք է լինի Հայաստանի փրկությունը, իսկ 1-ին կետը՝ իշխանափոխությունը:
- Աշխարհաքաղաքական կենտրոններին ձեռնտու է անվերապահ ենթարկվող, ձեռնասուն իշխանությունը:
- Միջազգային կառույցների քննադատությունն առաջին ծիծեռնակներն էին՝ ուշացած, բայց սկսվեց…