Իսրայելի եւ պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման ներկայացուցիչները համաձայնության են հասել հրադադարի շուրջը:
Նախօրեին ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի հայկական առաքելական եկեղեցու տարածքում վանդալիզմի դեպք է արձանագրվել: Ավելի կոնկրետ՝ Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներխուժել է հայկական եկեղեցու տարածք և սև ներկով ներկել Գարեգին Նժդեհի հուշատախտակը:
Վաշնգտոնի վերաքննիչ դատարանը նոյեմբերի 13-ին մերժել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանների գանգատը, որոնք փորձել են վիճարկել ստորադաս դատական ատյանի վճիռը, որը Կոնգրեսին թույլ է տալիս ստանալ պետության ղեկավարի հարկային հայտարարագրերին ծանոթանալու հնարավորություն: Այս մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տեղի ունեցավ այն, ինչից խուսափում էինք: Սենատոր Լինսի Գրահամը «վետո» կիրառեց Ցեղասպանության բանաձևի նկատմամբ: Դա տեղի ունեցավ Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո, որին մասնակցում էր Սենատորը»:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առաջին անգամ էբոլա տենդի պատվաստանյութը համարել է որակի, անվտանգության եւ արդյունավետության բարձր չափորոշիչներին համապատասխան: Այդ քայլը կոչված է արագացնելու նրա լիցենզավորումն ու կիրառումը այն երկրներում, որոնց վրա կախված էր վիրուսի տարածման սպառնալիքը:
Վենետիկում շարունակվում են 1966 թվականից ի վեր խոշորագույն հեղեղումները. իշխանությունները հայտնում են, որ տարերային աղետի պատճառով զոհվել է երկու մարդ:
Իսպանիայի ազգային ոստիկանությունն առայժմ չի կարող հայտնաբերել Վենեսուելայի ռազմական հետախուզության նախկին ղեկավար (2004 – 2008) Ուգո Կարվախալին, որին պետք է հանձնեն ԱՄՆ-ին:
Չինական EHANG ընկերությունը մտադիր է գործարկել աշխարհում առաջին կոմերցիոն աէրոտաքսի ծառայությունն արդեն այս տարի: Դա տեղի կունենա Գուանչժոուում՝ 15 միլիոն բնակչություն ունեցող հսկայական մեգապոլիսում: Առաջին փուլում այս ստարտափի հաճախորդներ կդառնան զբոսաշրջային ընկերությունները, բժշկական կազմակերպությունները, ինչպես նաև տրանսպորտային ընկերությունները:
Վաշինգտոնում հայերը, հույները և քրդերը բողոքի ակցիա են անցկացնում Սպիտակ տան դիմաց, որտեղ պլանավորվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
«Փաշինյանի հետ Լավրովի համաձայնության համար, կարծում եմ՝ տրվել են կուլիսային բացատրություններ ադրբեջանական կողմին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երկօրյա պաշտոնական այցին Հայաստանի Հանրապետություն:
Լիբանանյան իրադարձությունները սոցիալ-տնտեսական եւ քաղաքացիական բնույթից հատելով սահմանը անցել էին արդեն քաղաքական հարթություն եւ վերածվել վարչակարգի եւ ընդհանուր պետական համակարգի արմատական փոփոխության համընդհանուր պահանջով հատկանշվող շարժման։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը որոշել է պատժամիջոցներ կիրառել 13 երկրներում գործող 22 ընկերությունների դեմ՝ ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար սպառնալիք ստեղծելու հիմնավորմամբ։ Ցանկում տեղ են գտել նաև թուրքական ընկերություններ։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն անեւրիզմի հեռացման հաջող վիրահատություն է տարել: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեեւան։
2025 թվականին նավթի համաշխարհաձյին պահանջարկը կաճի օրական 6,6 միլիոն բարելով՝ մինչեւ օրական 103,5 միլիոն բարել, հետեւում է էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) World Energy Outlook 2019 տարեկան կանխտեսումից, որը հրապարակվել է նոյեմբերի 13-ին։
Նոր Զելանդիայի խորհրդարանն էվթանազիան թույլատրող օրինագիծ է ընդունել:
Հանրաճանաչ ամերիկահայ փոփ-երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) «Թվիթեր»-ում անդրադարձել է ահաբեկիչների կողմից Ղամիշլիում Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետի ու նրա հոր սպանությանը՝ խոսքն ուղղելով ԱՄՆ նախագահին:
«Եթե հունվար ամիսն է, և ինչ-որ մեկն առաջարկի գնալ Սևանում լողալու, ապա առաջարկն այնքան էլ տրամաբանական չի լինի, իսկ եթե հուլիս ամիսն է, ապա այդ առաջարկի մեջ կլինի տրամաբանություն: Տարածաշրջանային իրավիճակն ու մթնոլորտը ցույց է տալիս, որ այդտեղ փետրվար ամիսն է, և պետք չէ իրերը հավաքել, գնալ լողանալու, քանի որ կարող ենք մրսել»:
Աֆղանստանում նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը վերստին հետաձգվել է:
Առնվազն 16 պաղեստինցի է դարձել Գազայի հատվածին իսրայելական բանակի՝ նոյեմբերի 12-ից չդադարող հարվածների զոհը, տուժել՝ եւս շուրջ 50-ը:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն նոյեմբերի 13-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում։
Ավելի քան 2 հազար թուրք ուժայիններ են մասնակցում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամների դեմ նոր գործողությանը երկրի հարավ – արեւելքում:
Փհենյանի եւ Վաշինգտոնի միջեւ երկխոսության համար հնարավորությունները կարող են անհետանալ, եթե ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրանմփը մոտ ժամանակներս չանցկացնեն երրորդ գագաթնաժողով:
Բրազիլիայի ԱԳ նախարարությունը երկրի կառավարության անունից շնորհավորել է Ժանին Անիեսին Բոլիվիայի նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի շաբաթ սպառնացել է պաշտոնից արձակել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվենիին, սակայն Միացյալ Նահանգների ղեկավարի օգնականները խորհուրդ են տվել հրաժարվել այդ միջոցներից:
Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման թեմային՝ ասել է. «Կա այսպիսի կարեւոր վիճակագրություն. անցած տարի տեղի ունեցած իրադարձություններից հետո ԵՄ տարածքում ապաստան խնդրող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է մոտ 60 տոկոսով»:
Սիրիայի Ղամիշլի քաղաքում տեղի է ունեցել Հայ Կաթողիկե համայնքի հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր` Հաննա Պետոյանի վերջին հրաժեշտի արարողությունը: Այս մասին հայտնում է «Արևելք» լրատվականը:
Ռուսաստանի Դաշնության «Roscosmos» տիեզերական գործակալության ղեկավար Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ ծրագրվում է որոշ երկրների քաղաքացիների, այդ թվում Թուրքիայի քաղաքացիների տիեզերք տանել: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
2019 թ. նոյեմբերի 5-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Հաղորդակցության գրասենյակը ցուցահանդես է կազմակերպել Նյու Յորքում՝ ներկայացնելով Արևմտյան Հայաստանի (ներկայիս արևելյան Թուրքիա) Աղթամար կղզում, Վանա լճի ափին գտնվող հայկական Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարները։
Financial Times թերթի գլխավոր խմբագիր Լայոնել Բարբերը, որն այդ պաշտոնում աշխատել է 14 տարի, պաշտոնաթող է լինում:
Պլանավորվում է, որ Ռուսաստանում մինչեւ 2035 թվականն ընկած ժամանակաշրջանի համար զբոսաշրջության զարգացման նոր մշակվող ռազմավարությունը ենթադրում է որ ներդրումների ծավալը դրա իրագործման ընթացքում կավելանա երեք անգամ: