Բաժիններ՝

ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի երկխոսության ճակատագիրը կախված է Թրամփի և Կիմ Չեն Ունի նոր հանդիպում անցկացնելուց

Փհենյանի եւ Վաշինգտոնի միջեւ երկխոսության համար հնարավորությունները կարող են անհետանալ, եթե ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրանմփը մոտ ժամանակներս չանցկացնեն երրորդ գագաթնաժողով: Նոյեմբերի 13-ին այդ մասին հաղորդում է Ճապոնիայում հրատարակվող հյուսիսկորեական «Չոսոն սինբո» թերթը։

«(ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի) երկխոսության շարունակման համար շանսը կանհետանա, եթե երրորդ գագաթնաժողով չկայանա»,- ընդգծում է թերթը: Հոդվածում նաեւ նշվում է, որ «ԿԺԴՀ-ն համբերատար սպասում է ԱՄՆ-ի համարձակ որոշմանն, ըստ որում երկիրը պատրաստ է գնալու նոր ուղիով, ինչի մասին հայտարարել է պետության ղեկավար Կիմ Չեն Ունը»: ԿԺԴՀ-ի առաջնորդն իր ավանդական ամանորյա ճառում հայտարարել է, որ երկիրը հարկադրված կլինի «անխուսափելիորեն որոնելու այլընտրական ուղեգիծ, եթե ԱՄՆ-ը սխալ մեկնաբանի համբերությունը, որը հանդես է բերում է Ժողովրդական Հանրապետությունը»՝ սպասելով պատասխան քայլերի միջազգային պատժամիջոցների չեղարկման բանակցությունների՝ իրենց գործընկերներից:

«Չոսոն սինբոն» նաեւ հիշեցրել է, որ Կիմ Չեն Ունն ԱՄՆ-ի համար բանակցությունների սեղանի շուրջը վերադառնալու ժամկետներ է սահանել մինչեւ ընթացիկ տարվա վերջը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս