ԱՄՆ ֆիննախի հրապարակած պատժամիջոցների ցանկում թուրքական ընկերություններ են տեղ գտել

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը որոշել է պատժամիջոցներ կիրառել 13 երկրներում գործող 22 ընկերությունների դեմ՝ ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար սպառնալիք ստեղծելու հիմնավորմամբ։ Ցանկում տեղ են գտել նաև թուրքական ընկերություններ։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

«Մենք պարզել ենք, որ այդ 22 ընկերությունները գործում են ԱՄՆ-ի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության շահերի դեմ»,- ասված է ԱՄՆ ֆինանսների նախարարության արդյունաբերության և անվտանգության բյուրոյի կողմից կողմից կատարված հայտարարության մեջ։

Ցանկում  Բացի Թուրքիայից ներառված են Ֆրանսիայում, Անգլիայում, Իրանում, Հորդանանում, Լիբանանում, Oմանում, Պակիստանում, Սաուդյան Արաբիայում, Սենեգալում, Սիրիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնում գործող ընկերություններ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930