Բաժիններ՝

Financial Times թերթի գլխավոր խմբագիրը թողնում է պաշտոնը

Financial Times թերթի գլխավոր խմբագիր Լայոնել Բարբերը, որն այդ պաշտոնում աշխատել է 14 տարի, պաշտոնաթող է լինում: Այդ մասին հաղորդվում է հրատարակության կայքում:

Ինչպես նշվում է, 64-ամյա Բարբերը թերթի կոլեկտիվին հղած էլեկտրոնային նամակում հայտնել է, որ իր պաշտոնից կհեռանա հաջորդ տարվա հունվարին: «Երբ ես դարձա գլխավոր խմբագիր, խոստացա վերականգնել Financial Times-ի ռեպորտաժի եւ լրագրողական մեկնաբանության ոսկե ստանդարտները, ինչպես նաեւ օգնել տնօրենների խորհրդին ստեղծելու կայուն եւ շահութաբեր գործարարություն»,- մեջբերվում է Բարբերի խոսքը թերթի կայքում:

Ինչպես ընդգծել է նա, Financial Times-ում աշխատանքն իր համար «հազվագյուտ առանձնաշնորհություն եւ բավականություն» է դարձել:

Ընդհանուր առմամբ Բարբերը Financial Times-ում տարբեր պաշտոններում աշխատել է 34 տարի: Հրատարակության գլխավոր խմբագիր է նշանակվել 2005 թվականին: Financial Times-ում գլխավոր խմբագրի պաշտոնը կզբաղեցնի Ռուլա Հալաֆը, որն այժմ նրա տեղակալն է: 1888 թվեականին հիմնված Financial Times-ը՝ Լոնդոնում գտնվող կենտրոնակայանով աշխարհի առաջատար գործարար հրատարակություններից մեկն է: Թերթի օրական տպաքանակը տպագրական տարբերակով ընթացիկ տարվաե սեպտեմբերի դրությամբ կազմել է շուրջ 170 հազար օրինակ: 2015 թվականին հրատարակությունը ձեռք է բերել Ճապոնիայի Nikkei մեդիակորպորացիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս