
Աֆղանստանի նախագահի ընտրությունների արդյունքների նախնական հայտարարումը հետաձգվել է

Աֆղանստանում նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը վերստին հետաձգվել է: Ինչպես հաղորդել է հեռուստաալիքը, նոյեմբերի 13-ին այդ մասին հայտարարել երկրի Անկախ ընտրական հանձնաժողովի անդամ Օրանգ Զեբը։
Նրա խոսքով՝ «քվեարկության նախնական արդյունքների հայտարարումը, որը պետք է տեղի ունենար նոյեմբերի 14-ին, հետաձգվում է: Զեբը հայտնել է, որ հետաձգման պատճառ է դարձել «ընտրողների ձայների վերահաշվման հարցերի շուրջը ծագած լարվածությունը»:
Սեպտեմբերի 28-ին Աֆղանստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Անկախ ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեատուփերի մոտ է եկել ձայնի իրավունք ունեցող գեթե 2,6 միլիոն մարդ: Քվերակությանը կարող էր մասնակցել 9,7 միլիոն գրանցված ընտրող:
Սկզբնապես ընտրությունների նախնական արդյունքները պետք է հայտարարվեին հոկտեմբերի 19-ին: Սակայն այնուհետեւ Անկախ ընտրական հանձնաժողովի նախագահ Խավա Ալամ Նուրիստանին հայտարարել է հետաձգման մասին եւ նոյեմբերի 14-ը հայտնել ընտրությունների նախնական արդյունքների հրպարակման նոր ժամեկտ: Նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակման նոր ժամկետն առայժմ հայտարարված չէ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: