Բաժիններ՝

Թրամփը ցանկանում է հեռացնել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Մալվենիին. WP

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի շաբաթ սպառնացել է պաշտոնից արձակել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվենիին, սակայն Միացյալ Նահանգների ղեկավարի օգնականները խորհուրդ են տվել հրաժարվել այդ միջոցներից: Այդ մասին հաղորդել է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրներ:

Նախագահը դժգոհ էր Մալվենիի ճեպազրույցից, որը նա հոկտեմբերի 17-ին վարել է լրագրողների համար: Այնտեղ նա խոստովանել է, որ Ուկրաինային ռազմական օգնությունն իբր սառեցվել է Կիեւի վրա ճնշում գործադրելու նպատակով, որպեսզի վրեջինս հետաքննություն սկսի ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդու գործով: Սակայն ճեպազրույցից անմիջապես հետո Մալվենին հայտարարել է, որ զանգվածային լրատվամիջոցները խեղաթյուրել են իր խոսքը, եւ նշել է, որ ԱՄՆ-ը նման պահանջներ չի առաջադրել:

«Ես չեմ կարծում, թե մինչեւ դեկտեմբեր նա կհեռանա ինչ-որ տեղ,- մեջբերում է The Washington Post-ը Սպիտակ տան աղբյուրին:- Բայց նախագահը շատ դժգոհ էր այդ ճեպազրույցից: Դա շատ վատ օր էր նախագահի ամար»: Թրամփի խորհրդականներն օրինակ են բերում ազգային անվտանգության հարցերով նախագահի նախկին օգնական Ջոն Բոլթոնի պաշտոնաթողությունը, որին դեմոկրատներն այժմ ցանկանում են նիստի հրավիրել պաշտունազրկման ընթացակարգի շրջանակներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս