
Յունկերն անևրիզմի հեռացման հաջող վիրահատություն է տարել

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն անեւրիզմի հեռացման հաջող վիրահատություն է տարել: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեեւան։
«Վիրահատությունն անցել է հաջող: Նախագահ Յունկերն իրեն լավ է զգում եւ արդեն այսօր կտեղափոխվի ինտենսիվ թերապիայի բաժանմունքից»,- հայտարարել է նա: Ավելի վաղ Եվրահանձնաժողովը պաշտոնապես հայտնել էր, որ անեւրիզմի հեռացման՝ Յունկերի վիրահատությունը պլանավորված է նոյեմբերի 11-ին: Օգոստոսին 64-ամյա Յունկերը լեղապակի հեռացման վիրահատություն է տարել: Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում Յունկերի լիազորությունների ժամկետը պետք է ավարտվեր հոկտեմբերի 31-ին, սակայն երկարաձգվել է մինչեւ դեկտեմբերի 1-ը, քանի որ Եվրախորհրդարանը չի հասցրել ժամանակին հաստատել նոր Եվրահանձնաժողովի կազմն՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի ղեկավարությամբ: Յունկրեն ավելի վաղ արդեն հայտարարել է իր մանդատի ժամկետը լրանալուց հետո քաղաքականությունից հեռանալու իր մտադրության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: