Բաժիններ՝

«Ես կստորագրեմ հրամանագիր դեպի ԱՄՆ միգրացիան ժամանակավոր դադարեցնելու մասին». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 21-ին հայտարարել է, որ, կորոնավիրուսով պայմանավորված, մտադիր է ժամանակավորապես դադարեցնել միգրացիան դեպի ԱՄՆ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Անտեսանելի թշնամու հարձակման ֆոնին, ինչպես նաև մեր քաղաքացիների աշխատանքային տեղերը պահպանելու նպատակով, ես կստորագրեմ հրամանագիր դեպի ԱՄՆ միգրացիան ժամանակավոր դադարեցնելու մասին»,- այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ում: Այլ մանրամասներ նախագահը չի հաղորդում:

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 792 հազար 913, մահացածներինը՝ 42 հազար 517 :

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս