Բաժիններ՝

Կանադայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հատել է 37 հազարը

Կանադայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 1991-ով՝ հատելով 37,3 հազարը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կանադայի Առողջապահության նախարարության հայտարարությանը։

Նախարարության տվյալներով` Կանադայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվածության 37 հազար 374 դեպք։ Մահացել է 1728 քաղաքացի։

Վարակվածության ամենաշատ թվով դեպքերը հայտնաբերվել են Քվեբեկում (19319 դեպք) և Օնտարիոյում (11735 դեպք)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930