Բաժիններ՝

«Հիշեք, Չինաստանն արդեն վարակել է աշխարհին, և նրանք ունեցել են չափանիշներին չհամապատասխանող լաբորատորիա». Մայք Պոմպեո

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ունեն հիմնավորումներ այն բանի, որ համավարակի պատճառ դարձած կորոնավիրուսը ծագել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայում, այլ ոչ թե մոտակայքում գտնվող շուկայում: Միևնույն ժամանակ, նա չասաց, թե ԱՄՆ-ն, արդյոք, կարծո՞ւմ է, որ վարակը դիտավորյալ է տարածվել:

Այս մասին տեղեկացնում է «Ամերիկյաի ձայն»-ի ռուսական ծառայությունը:

«Հիշեք, Չինաստանն արդեն վարակել է աշխարհին, և նրանք ունեցել են չափանիշներին չհամապատասխանող լաբորատորիա: Աշխարհն առաջին անգամ չէ, որ բախվում վարակին Չինաստանի լաբորատորիայում ձախողումների հետևանքով»,- նշել է նա: Պոմպեոն ընդգծել է, որ կարող են վստահությամբ ասել՝ վարակն ի հայտ է եկել Ուհանի լաբորատորիայում, որտեղ ուսումնասիրել են չղջիկների մոտ առկա վարակը:

Նա մեղադրել է Չինաստանին այն բանի համար, որ հապաղել է և ժամանակին աշխարհին չի տեղեկացրել COVID-19-ի սպառնալիքի մասին: Նրա խոսքով, համավարակի մասշտաբն այսքան մեծ չէր լինի, եթե Չինաստանը չփորձեր թաքցնել տեղեկատվությունը: Պոմպեոն կարծում է, որ Պեկինի գործընկերն է եղել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: ԱՄՆ պետքարտուղարը նաև նշել է, որ ամերիկացի և այլ օտարերկրյա գիտնականներին թույլ չի տրվել այցելել Ուհանի լաբորատորիա, ինչպես նաև Չինաստանը չի տրամադրել վիրուսի նմուշը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս