
Նյու Յորքում ծնողազուրկ երեխաների համար խնամատար հաստատություններ են բացվում

Նյու Յորքի մոտակայքում գտնվող խնամատար հաստատությունը պատրաստ է ընդունելու այն երեխաներին, ովքեր կտուժեն կորոնավիրուսի արդյունքում: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը:
«The Children’s Village» հաստատության նախագահ բժիշկ Ջերեմի Քոհոմբընը ասում է, որ համավարակը, որի արդյունքում մարդիկ մահանում են, անդրադարձել է բազմաթիվ աղքատ համայնքների վրա, ուստի իր ղեկավարած հաստատությունը պատրաստ է խնամքի տակ վերցնել համավարակի արդյունքում ծնողազուրկ դարձած երեխաներին, որոնց մոտ ևս չի բացառվում կորոնավիրուսը: Հայտնի է, որ 25 կամ ավելի երեխաներ կընդունվեն այս կազմակերպության կողմից:
Կազմակերպությունն ունի բուժանձնակազմ, որը ներգարվված է COVID-ի դեմ պայքարում, ինչպես նաև երեխաներին վերաբերող ցանկացած այլ բժշկական խնդիրներում: