Կորոնավիրուսի պատճառով տուրիզմի ոլորտում Թուրքիայի եկամուտները նվազել են 11․4 տոկոսով
Թուրքիայում կորոնավիրուսի համավարակի պատճառով էապես տուժել է զբոսաշրջության ոլորտը։ 2020թ․ առաջին քառորդում ոլորտի եկամուտները կրճատվել են 11․4 տոկոսով՝ կազմելով 41 մլրդ դոլար։
Ըստ ermenihaber.am-ի, Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում զբոսաշրությունից ստացվող եկամտի 80․6 տոկոսն ապահովվել է արտասահմանցի զբոսաշրջիկների այցելությունների հաշվին, իսկ 19․4 տոկոսը՝ արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիների այցերի հաշվին։
Արտասահմանցի զբոսաշրջիկները նշված ժամանակահատվածում Թուրքիայում մեկ օրում ծախսել են միջինում 74 դոլար, իսկ արտերկրւոմ բնակվող տեղացիները՝ 59 դոլար։
Հավելենք, որ Թուրքիայից արտերկիր մեկնող քաղաքացիների թիվը ևս 2020թ․ առաջին 3 ամիսներին նվազել է 13․6 տոկոսով՝ հասնելով 1․74 միլիոնի։