Բաժիններ՝

Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի ախտորոշման թեստ կհանձնի ամեն օր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի ախտորոշման թեստ կհանձնի ամեն օր:

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ն տեղեկացնում է, որ նախագահը նման հայտարարությամբ հանդես է եկել ճեպազրույցի ընացքում այն բանից հետո, երբ պարզվել է, որ Սպիտակ տան աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

«Ես շատ սահմանափակ շփում եմ ունեցել այդ մարդու հետ»,- ասել է Թրամփը:

Նա տեղեկացրել է, որ Սպիտակ տան աշխատակցի մոտ վարակի հաստատման մասին տեղեկությունն ունենալուց հետո ինքը և փոխնախագահ Մայք Փենսը նույնպես ախտորոշման թեստ են հանձնել: Թեստի արդյունքները բացասական են եղել:

«Մենք թեստ էինք հանձնում շաբաթը մեկ անգամ, այժմ դա կանենք ամեն օր»,-ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031