ԵԽԽՎ-ում Սոցիալ-դեմոկրատների և Կանաչների խմբի ղեկավարի համար անընդունելի է Թուրքիայի միջամտությունը

ԵԽԽՎ-ում Սոցիալ-դեմոկրատների և Կանաչների խմբի ղեկավար Ֆրանկ Շվաբեն անընդունելի է որակել Թուրքիայի ներգրավվածությունը արցախա-ադրբեջանական հակամարտության մեջ: Այս մասին Շվաբեն գրել է «Թվիթերի» իր էջում:

«Թուրքիայի միջամտությունը Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությանն անընդունելի է: Բոլոր ռազմական ստորաբաժանումները պետք է դուրս գան, ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, և երկու կողմերը պետք է նստեն բանակցությունների, որպեսզի հակամարտությունը լուծեն խաղաղ ճանապարհով»,- գրել է Շվաբեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930