Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանրապետականը շատ պարզ ու հստակ հայտարարել է, որ պատերազմի պայմաններում սառեցնում է ներքաղաքական օրակարգը եւ իր ներուժով սատար է կանգնում մեր բանակին, Հայաստանին ու Արցախին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստովանել է, որ Ադրբեջանում թուրքական F-16 կործանիչ ինքնաթիռներ կան: Նա CNN-ի եթերում հայտարարել է, որ թուրքական կործանիչները Ադրբեջան են տարվել զորավարժություններին մասնակցելու նպատակով: Նա պնդել է, թե դրանք «գետնի վրա են» և չեն կիրառվում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ԱԽ-ի այսօրվա նիստում քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՌԴ շահերի ապահովումը Հեռավոր արևելքում և հարավարևելյան Ասիայում։ Այս մասին հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամերիկյան աշխարհահռչակ STRATFOR հետախուզական-վերլուծական կենտրոնը նույնպես փաստում է, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը»։
Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ սա վարչապետի պաշտոնում պարոն Միշուստինի առաջին այցն է Երևան և ցավով նշել, որ այն տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմական գործողությունների պայմաններում: ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ առաջիկայում ՌԴ վարչապետը մեր երկիր կայցելի արդեն այլ պայմաններում և մթնոլորտում:
168 TV ԼՐԱՀՈՍ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Մինգեչաուրի և Աղջաբադի ուղղությամբ հայկական ուժերի, իբր, ինտենսիվ հարվածելու մասին ադրբեջանական հայտարարությունները հերթական կեղծիքն են։
Արտաքին գործերի նախարարների մակարդակով Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները կսկսվեն Մոսկվայում ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով 16:00), հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Էմանուել Մակրոնը կարեւորել է հրադադարի հաստատումն ու հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցությունների անցկացումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 8-ի կոչի շրջանակում։ Ֆրանսիայի նախագահը հավելել է նաեւ, որ անմիջական հաղորդակցության մեջ է ՌԴ նախագահի հետ։
«Արցախի պաշտպանության կոմիտեն Ազգային ժողով և Կառավարություն է ներկայացրել մի շարք առաջարկներ, և առաջինը հետևյալն է. եթե Հայաստանը և Արցախը դիմում են միջազգային հանրությանը, թե՝ ճանաչե՛ք Արցախի Հանրապետության անկախությունը, ապա առաջին քայլը մենք պետք է անենք»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ հայտնելով, որ իրենք ժամանակին մշակել են իրավական փաթեթ, որով հիմնավորվում է, թե ինչու է Արցախի Հանրապետությունը ձևավորվել լեգիտիմ ճանապարհով՝ ԽՍՀՄ օրենքներին և միջազգային նորմերին համապատասխան: Իսկ սա հիմք կհանդիսանա մի շարք երկրների համար:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հակառակորդը հարավային ճակատի նույն հատվածում շարունակաբար մեծ թվով կորուստներ է կրում»։
Չնայած բոլոր դժվարություններին, հայ ժողովուրդը միասնական է, ինչպես երբեք նախկինում և վճռական է մինչև վերջ կանգնելու և պաշտպանելու ազատությունն ու անկախությունը: Այս մասին Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին՝ իր բացման խոսքում, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պատերազմն առաջնագծի բոլոր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում է:
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը՝ ընդլայնված կազմով. ՈՒՂԻՂ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցինիզմի բարձրագույն դրսևորում է համարում Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններն այն մասին, թե ռազմական գործողությունների վերսկսումը չի նշանակում բանակցային գործընթացից հրաժարում, և որ պաշտոնական Բաքուն շարունակում է Արցախի բնակիչներին համարել իր քաղաքացիները:
Երեկ Ժնեւում անցկացված բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման շուրջ կշարունակվեն ուրբաթ օրը Մոսկվայում, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները:
Նիկոլ Փաշինյանի խոսքը Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին․ ՈՒՂԻՂ
Տաթևիկ Հայրապետյանը ստեղծված իրավիճակի մասին՝ ՈւՂԻՂ
«Նախապատրաստվում է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Մոսկվա։ Այսօր ՌԴ ԱԳ նախարարությունը տեղեկատվություն տարածեց, որ նախապատրաստում է երկու նախարարների այցը Մոսկվա»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։
Նեղ կազմով հանդիպմանը կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության 4 անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 17 աթս, 12 զրահատեխնիկա, կա 300 զոհ:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՊԲ ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել հակառակորդին մարտական գործողությունների գոտում»։
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նախատեսում է ուրբաթ օրվա երկրորդ կեսին ժամանել Մոսկվա` Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցություններին մասնակցելու համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նորից Հրթիռակոծվեց Ստեփանակերտը»։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ով օգնել է ադրբեջանական գնդակոծության արդյունքում վիրավորված ֆրանսիացի լրագրողին:
Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ եթե Բաքուն և Անկարան հակամարտությունը խաղաղ կարգավորելու փոխարեն շարունակեն այս բռնությունը, ապա իրենք պատրաստ են ճանաչել Արցախի անկախությունը, գրում է Asbarez-ը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կասկածներ է հայտնել, որ հեռուստաբանավեճերի հաջորդ փուլը վիրտուալ ձեւաչափով անկացվելու դեպքում Դեմոկրատական կուսակցությունից պետական բարձրագույն պաշտոնի թեկնաթու Ջոզեֆ Բայդենը կանխապես կիմանա բանավեճի համար պատրաստված հարցերի պատասխանները։
Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ Գարո Խաչիկյանը հայտնել է, որ քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման օգտին: