ԵՄ-ն 2014 թվականից ի վեր ավելի քան 16,5 մլրդ եվրո է հատկացրել Ուկրաինային
Եվրամիությունը 2014 թվականից ի վեր արդեն ընդհանուր առմամբ Ուկրաինային է տրամադրել ավելի քան 16,5 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն դրամաշնորհների եւ փոխառությունների տեսքով, ինչը գրեթե մեկուկես անգամ ավելի է այն օգնության փաթեթից, որը Եվրահանձնաժողովը խոստացել էր 2014 թվականի մարտին: Այդ մասին ասված է այդ երկրի հետ Ասոցիացման համաձայնագրի իրագործման մասին՝ դեկտեմբերի 1-ին Եվրահանձնաժողովի կողմից հրապարակված զեկույցում:
«Եվրամիությունը Եվրոպայի ֆինանսական ինստիտուտների հետ համատեղ (նկատի են առնվում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ Եվրոպայի ներդրումային բանկը – ծանոթ. խմբ.) 2014 թվականից ի վեր արդեն Ուկրաինայի համար մոբիլիզացրել է ավելի քան 16,5 միլիարդ եվրոյի դրամաշորհներ եւ վարկեր, ինչն զգալիորեն գերազանցում է այն օգնության ծավալը, որը 2014 թվականին խոստացվել էր 11,175 միլիարդ եվրոյի չափով»,- ասված է փաստաթղթում:
Այնտեղ տվյալներ չեն բերված այդ շրջանում Ուկրաինայում կենսամակարակի դինամիկայի մասին: Այդ փողը չի ներառում այն միջոցները, որոնք Ուկրաինան ստացել է Արժույթի միջազգային հիմնադրամի վարկերի շրջանակում:
Զեկույցում տվյալներ չեն բերված այդ շրջանում Ուկրանիայում կենսամակարդակի դինամիկայի մասին, բայց նշված է, որ 2020 թվականի առաջին կեսին Ուկրաինայում միջին աշխատավարձներն իրական արտահայտությամբ աճել են 5 տոկոսով եւ հասել ամսական 350 եվրոյի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: