Բաժիններ՝

Եվրոպան ՀԲԳ-ի ներմուծումը նոյեմբերին կրճատել է 40 տոկոսով

Հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարումները Եվրոպայի գազամբարներ 2020 թվականի նոյեմբերին տարեկան արտահայտությամբ կրճատվել է 39 տոկոսով: Այդ մասին  վկայում են Gas Infrastructure Europe լրատվական հարթակի տվյալները:

ՀԲԳ-ի մատակարարումները 2020 թվականի նոյեմբերի ընթացքում (6,704 մլրդ խորանարդ մետր) կարողացել են նաեւ 12 տոկոսով ավելանալ հոկտեմբերի մակարդակի նկատմամբ (5,97 մլրդ խորանարդ մետր), որը նվազագույն ցուցանիշն է վերջին երկու տարվա ընթացքում:

Ընդ որում, ավելի վաղ սեպտեմբերին՝ օգոստոսի նկատմամբ, իսկ հետո հոկտեմբերին՝ սեպտեմբերի նկատմամբ, մատակարարումները նվազել են ի հեճուկս սպառման աճի սեզոնային միտման: ՀԲԳ-ի ներմուծումը տարեկան արտահայտությամբ նոյեմբերին կրճատել են ընդունող գազամբարների բացարձակապես բոլոր եվրոպական սեփականատեր երկրները:

ԱՄՆ-ը նոյեմբերին մայրցամաքային Եվրոպայի Հյուսիս-Արեւմուտք Է մատակարարել արդեն հինգ լցանավ (2-ական Հոլանդիային եւ Բելգիային եւ մեկը՝ Ֆրանսիային) այն դեպքում, երբ հոկտեմբերին եղել Է չորս լցանավ (երեքը՝ Նիդեռլանդներին եւ մեկը՝ Ֆրանսիային), վկայում են Bloomberg-ի մոնիթորինգի տվյալները: Մեծ Բրիտանիա ՀԲԳ-ի մեծ հոսք է արձանագրվել ԱՄՆ-ից՝ տասը լցանավ՝ նոյեմբերին. հոկտեմբերին եւ ավելի վաղ մատակարարում չի եղել:

Դրա հետ մեկտեղ Քատարը՝ Մեծ Բրիտանիա ՀԲԳ-ի մատակարարումների երբեմնի նախկին մոնոպոլիստը, գրեթե հեռացել է ինչպես մայրցամաքային Եվրոպայի հյուսիսարեւմտյան շուկայից, այնպես էլ Մեծ Բրիտանիայի. նոյեմբերին շուկայի այդ սեգմենտներն ստացել են ընդամենը մեկական քատարյան լցանավ: Համաշխարհային տնտեսության կողմից համավարակի ճգնաժամի հաղթահարման համեմատ ասիական շուկան վերադարձնում է ՀԲԳ-ի ազատ ծավալների համար գլխավոր մագնատի իր կոչումը՝ հեղինակավոր մրցանակ ապահովելով մյուս շուկաների նկատմամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս